News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում կանայք շարունակում են ենթարկվել ընտանեկան բռնության, իսկ դատարանների ձեւակերպումները բռնության ենթարկողի մասին մեղմացնող նրբերանգներ ունեն, հաշվի չեն առնվում տուժողի հոգեկան ցավը եւ խնդրի նախապատմությունը: Այսօր՝ փետրվարի 19-ին, «Գենդերային բռնությունը Հայաստանում. խնդիրներ եւ իրավական կարգավորումներ» թեմայով կոնֆերանսին այս մասին ասաց իրավաբան Ստելլա Չանդիրյանը:

«Մեր հիմնական առաջարկներից է անհապաղ վավերացնել Ստամբուլի կոնվենցիան, որը Եվրոպայում կանանց եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի առաջին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթն է: Պետությունը պետք է ցույց տա, որ ընտանեկան բռությունը չարիք է»,-ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ մեզ հետ զրուցում նշեց, որ վերջին տարիների ընթացքում դրական տեղաշարժ տեսնում է, սակայն կարծում է, որ այն լիարժեք չէ. «Մենք պայքարում ենք մի երեւույթի դեմ, որն ունի հազարամյակների մշակութային հիմք, այդ 20-30 տարին նույնիսկ շատ քիչ են լինելու, իհարկե, օրենսդրական փոփոխությունները  օգնում եւ աջակցում են բռնությունների կանխարգելմանը, բայց մշակութային եւ գիտակցական ընդհանուր համակարգային փոփոխություն է պետք, որը նորմատիվ ակտերով չի կարգավորվում»,-ասաց նա:

Ղազարյանի համոզմամբ՝ որքան էլ օրենսդրական փոփոխություններ լինեն, հավասարությունը՝ որպես ներքին գիտակցություն պետք է լինի մարդկանց մեջ: 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն էլ հավելեց, որ աջակցում են հասարակական կազմակերպություններին, լուրջ աշխատանքներ են տարվում պետության կողմից՝ կանխարգելելու եւ նվազեցնելու ընտանեկան բռնության դեպքերը:

Նա նա ներկայացրեց ոստիակնության վիճակագրության վարչության հրապարակած թվերը՝ սպանությունների վերաբերյալ:

Այսպես,  2016 թվականին եղել է սպանության 66 դեպք, որից 14-ը կայանք են, նրանցից 3-ը սպանվել է ընտանեկան բռնության արդյունքում: 2017 թ. գրանցվել է 90 սպանության դեպք, որոնցից 7-ը կանայք են, նրանցից 4-ը՝ ընտանեկան բռնության զոհ:

2018 թվականին սպանության դեպքերը նվազել են, գրանցվել է 35 դեպք, որից 6 դեպքով տուժող են հանդիսացել կանայք եւ դրանցից 2-ը տեղի է ունեցել ընտանիքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ