News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՌԴ տարածքում հայկական վարորդական վկայականով աշխատանքի արգելքը շուտով կչեղարկվի: Փետրվարի 19-ին Ազգային ժողովում  Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման գործերով եւ հայրենակիցների  հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը վերաբերում է Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք բիզնեսի ոլորտում վարորդներ են աշխատում:

«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նախնական համաձայնություն  է ձեռք բերվել այն մասին, որ ԵՏՄ երկրների համար այդ արգելքը կչեղարկվի», -տեղեկացրեց Մելքումյանը:

Միաժամանակ նա հավելեց, որ կոնկրետ ժամկետներ չի կարող նշել, սակայն հավաստիացրեց, որ այդ գործընթացը երկար չի տեւեի, քանի որ հարցը շատ արդիական է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արմեն Եղիազարյանն իր հերթին նշեց, որ Լեոնիդ Կալաշնիկովը բառացիորեն հետեւյալը հայտարարեց.

 «Համարեք, որ հարցն արդեն լուծված է»: Ընդ որում Եղիազարյանը հույս հայտնեց, որ գործընթացը չի ձգձգվի:

Հիշեցնենք, որ Կալաշնիկովը մի քանի օր առաջ այցելել էր Հայաստան եւ մի շարք հանդիպումներ անցկացրել Ազգային ժողովի ղեկավարության, Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ: Լեոնիդ Կալաշնիկովը Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության անդամ է, թե որքանով է նրա դիրքորոշումը համաձայնեցված Ռուսաստանի իշխանությունների հետ, հասկանալի չէ: Այժմ Ռուսաստանում ազգային վարորդական վկայականով աշխատելու իրավունք ունեն այն օտարերկրացիները, որոնց  երկրներում ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի, այսինքն Բելառուսից, Ղազախստանից եւ Ղրղզստանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ