News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում գունավոր հեղափոխությունների մասին ուսուցանող սեմինարիների վերաբերյալ «Russia Today»-ի ռեպորտաժը, որը հետագայում տարածեցին Ռուսաստանի նաեւ մյուս պետական հեռուստաալիքները, պետք չէ Կրեմլի պաշտոնական դիրքորոշումը համարել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ  Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Մենք հասկանում ենք, որ կան որոշակի ուժեր, որոնք հնարավոր է շահագրգռված են ինտրիգների եւ արտաքին թշնամիների որոնումներով: Նման բան իհարկե չկա, բայց ինչ ասես. ասել՝ ասել են: Այստեղ առանձնապես մեկնաբանելու բան էլ չկա: Ես սա զանգվածային տարածում չէի անվանի», - նկատեց պատգամավորը:

Հարցին՝ արդյոք Մոսկվան նման կերպ որոշակի ազդանշաններ չի ուղարկու՞մ պաշտոնական Երեւանին, Աբովյանն ասաց, որ ցանկացած պետության այս կամ այն դիրքորոշումն արտահայտվում  է որոշակի պաշտոնական ուղիներով, իսկ մնացածը մեկնաբանելու իմաստ չունի:

«Ավելի քան վստահ եմ, որ դրանք վախեցնելու ակնհայտ փորձեր են: Ինչու՞ ոչ: Եվ հավատացեք, որ այդպես չեն ակնարկում: Եթե ակնարկներ լինեին, ապա դրանք բոլորովին այլ մակարդակում կասվեին», - վստահ է նա:

Հիշեցնենք, որ «Russia Today» պետական միջազգային բազմալեզու հեռուստաալիքը հետաքննություն էր անցկացրել  Երեւանում ԱՄՆ Կոնգրեսի միջոցներով կազմակերպված «CampCamp – 2018» սեմինարի մասին:

«Վրեմյա» հաղորդման փետրվարի 12-ի ռեպորտաժում  նշվել էր, որ  «ամերիկյան փողերով ինչ-որ կազմակերպություն Երեւանում սեմինար է կազմակերպել, որտեղ ռուս երիտասարդությանը սովորեցրել է հեղափոխություն անել, այսինքն զանգվածային անկարգությունների կազմակերպում՝ հանուն ժողովրդավարության իդելաների եւ իշխանության տապալման:

Հաղորդվել էր, որ սեմինարին մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հեղափոխության առանցքային դերակատարները: Նման բնույթի նյութեր հեռարձակվել են նաեւ անցյալ շաբաթ «Ռոսիա 1» պետական հեռուստաալիքի եթերում ( «Վեստի վ սուբոտու» եւ «Վեստի նեդելի» հաղորդումների ժամանակ. «Ռոսիա ՌՏՌ» հեռուստաալիքի միջազգային տարբերակը  ազգային հաճախականությամբ վերահեռարձակվում է ողջ Հայաստանի տարածքով: Թեման ռուսական կենտրոնական հեռուստաալիքներում քաղաքական թոք շոուներում քննարկման առիթ էր դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ