News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին «ՍիվիլՆեթի»  գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։

ՍիվիլՆեթը հարցմում էր ուղարկել կառավարություն` պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի եւ այլնի քանի նվիրատվության խոստում է եղել եւ ում կողմից, եւ դրանցից որքանն է արդեն կատարվել։

«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի եւ քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է կառավարության պատասխանի մեջ։

ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ կալանք էր  դրվել 2018թ․ հուլիսի 9-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ