News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերջերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվեց նախորդ տարվա առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ իրենց նշանակալի ներկայացվածությունն ունեն ՀՀ առեւտրային 17 բանկերը՝ կազմելով  ցանկում ընդգրկված կազմակերպությունների 1.7 %-ը:

1000 հարկատուների ցանկում ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի մասով ՀՀ առեւտրային բանկերից առաջին եռյակը 2018 թվականին զբաղեցրել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 22-րդ,  «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն՝ 24-րդ եւ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն՝ 31-րդ հորիզոնականներում (ամբողջական ցանկը՝ հավելված 1-ում):

Անհրաժեշտ է ընդգծել նաեւ այն հանգամանքը, որ հիշյալ բոլոր 1000 կազմակերպությունների ընդամենը հարկերը 2018 թվականին կազմել են 926.8 մլրդ ՀՀ դրամ, որը 2017 թվականի համեմատ ավելացել է 119 մլրդ ՀՀ դրամով կամ 14.8%-ով, իսկ միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել են 48.6 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.2%ը, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 8.1 մլրդ ՀՀ դրամով կամ 20%-ով:

Առավել ուշագրավ է, որ առեւտրային բանկերի ընդամենը վճարված հարկերի միջինը 2018 թվականին կազմել է 2.858 մլրդ դրամ, որը գերազանցում է մնացած կազմակերպությունների կողմից մուծված հարկերի միջին ցուցանիշին՝  893 մլն դրամ (գծապատկերը՝ հավելված 2-ում):

Հավելենք նաեւ, որ ուղղակի հարկերի՝ շահութահարկի եւ եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների մուծումները 2018թ-ին  կազմել են 314 մլրդ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 61.8 մլրդ դրամով կամ 24.5%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2018 թվականին 2017 թվականի համեմատ ավելացել են 8.2 մլրդ դրամով կամ 22.8%-ով՝ կազմելով 44.2 մլրդ դրամ:

Առեւտրային բանկերի վճարած շահութահարկի եւ եկամտահարկի միջինը 2018 թվականին կազմել է 2.588 մլրդ դրամ եւ մի քանի անգամ գերազանցել մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին, որը կազմել է 274 մլն դրամ:

Ամփոփելով ասվածը՝ հարկ է փաստել նաեւ, որ ուղղակի հարկերի հատվածում նախորդ տարի 12 առեւտրային բանկեր գտնվել են առաջին 100 հարկատուների ցանկում:

 Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների (բանկերի եւ մյուս կազմակերպությունների) կողմից վճարած հարկերի միջինը 2018թ-ին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ