News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՊՀ 7 երկրների հատուկ ծառայություններն այս տարվա աշնանը Հայաստանում «Արարատ-Հակաահաբեկչություն– 2019» զորավարժություններ կանցկացնեն: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր խորհրդակցության ժամանակ քննարկման առարկա կլինի առանձին հարց՝ ԱՊՀ մասնակից պետությունների համապատասխան մարմինների համատեղ հակաահաբեկչկան «Արարատ-Հակաահաբեկչություն– 2019» զորավարժություններին նախապատրաստումը: Զորավարժությունները կանցկացվեն ՀՀ տարածքում այս տարվա աշնանը», - ասել է Նովիկովը:

Որպես զորավարժությունների թեմա է ընտրվել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում ահաբեկչական հարձակումների հայտնաբերումն ու կանխումը:

«Ներկայացվում է շատ քիչ հավանական սցենար, որ Հայաստանի տարածք կարող են ներթափանցել խոշոր ահաբեկչական կազմավորումներ, սակայն վառելիքաէներգետիկ համալիրի ռազմավարական կարեւորության օբյեկտներում «քնած բջիջների» կողմից սպառնալիքը  պետության հատուկ ծառայության ուշադրության կենտրոնում է եւ պետք է կանխվի », - պարզաբանել է Նովիկովը:

Շեշտը կդրվի նաեւ նախազգուշական օպերատիվ բովանդակության վրա եւ հնարավոր է, օպերատիվ-մարտական միջոցառումների, որոնք ուղղված են պայմանական ահաբեկիչների եւ նրանց հանցակիցների հայտնաբերմանը եւ չեզոքացմանը:

ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների խորհրդակցությանը մասնակցել են ինը երկրների ներկայացուցիչներ`Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ