News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում փետրվարի 19-ին տեղի ունեցավ «Մեկ Հայաստան» քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը։

Լրագրողների հետ ճեպազրույցում հանդես գալով հիմնադիր համագումարի կազմակերպիչների անունից՝ «Եվրոպական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Ղազինյանն ասել է, որ կուսակցությունը ցենտրիստական քաղաքական ուժ է, որը կօգնի խուսափել հակադիր քաղաքական բեւեռների հնարավոր բախումից։ «Մենք հասկանում ենք, որ հանրային կառավարման ոլորտի արմատական փոփոխությունների ներկա փուլում Հայաստանը հայտնվել է բազմաթիվ խնդիրների կենտրոնում, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են հայեցակարգային մոտեցումներ՝ իրենց հիմքում ունենալով ազատ, մրցունակ հասարակությունը, որը հենվում է ազգային ինքնության արժեքների համակարգի վրա եւ դիմակայում է արդի աշխարհի մարտահրավերներին։ Մեր ազգային-պետական շահերը պետք է վերափոխվեն ազգային-պետական նպատակների»,- ասել է նա։

Ղազինյանն ավելացրել է, որ կողմ է հաջորդականությանը քաղաքականությունում՝ առանց իշխանափոխության գործընթացի ցնցումների, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությունում։ «Պետք է պատկերացում ունենալ, թե ինչ է սպասվում Հայաստանին 3, 5 եւ անգամ 10 տարի հետո։ Մենք համոզված ենք, որ կկարողանանք կատարել այդ վերափոխումը՝ դրանով իսկ ապահովելով ներքին եւ արտաքին քաղաքականության մեր ռազմավարական քայլերում ազգային-պետական նպատակների արտացոլումը։ Կարեւոր նշանակություն ենք տալիս քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, որը կկարողանա քաղաքական իշխանությանը հասցնել իր ձայնը։ Մենք պատրաստ ենք համագործակցության հասարակության բոլոր շերտերի հետ՝ առանց այն «սեւերի» ու «սպիտակների» բաժանելու»,- պարզաբանել է նա։

Արթուր Ղազինյանը կարծում է, որ կարեւոր է կայուն ուղեգիծ նաեւ արտաքին քաղաքականությունում, եւ անհրաժեշտ է խուսափել այնպիսի իրավիճակից, երբ Հայաստանը, ակտիվ արտաքին քաղաքականություն վարելով Եվրամիության հետ, հետո կտրուկ որոշում կկայացնի ԵՏՄ մտնելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ