News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունները եւ Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցի փոքրացումն ընդհանուր առմամբ մտահոգիչ են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից Արթուր Ղազինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հասնի Ղարաբաղի ճանաչմանը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ «Խոսքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման մասին է նրա ներկայիս սահմաններում՝ անվտանգության ապահովման մեխանիզմների հիման վրա։ Դրա համար անհրաժեշտ է  տնտեսության զարգացման քայլեր ձեռնարկել, ինչպես նաեւ համախմբել հասարակությունը»,- նշել է նա։ Ղազինյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մինչեւ վերջ պարզաբանված չէ։ «Մենք կարծում ենք, որ Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը չպետք է հանվի օրակարգից։ Բայց փակ սահմանները եւ սահմանափակ հնարավորությունները չեն կարող արդարացում լինել, թե Հայաստանը չպետք է զարգացնի տնտեսությունը եւ ներդրումներ ներգրավի։ Առանց տնտեսական զարգացման համապատասխան մակարդակի չի կարելի խոսել անվտանգության բարձր մակարդակի մասին»,- ասել է փետրվարի 19-ին ստեղծված նոր քաղաքական կուսակցության ղեկավարը։

Արթուր Ղազինյանը նշել է, որ մտահոգիչ է նաեւ Փաշինյանի ու Ալիեւի հաղորդակցման ձեւաչափը, ինչպես նաեւ այն փաստը, որ հասարակությունն, ըստ էության, չգիտի, թե ինչի մասին է խոսվում այդ հանդիպումներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ