News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր` փետրվարի 19-ին, ընդունել է Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացած համայնքի նորընտիր ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին, Արեւաբույր համայնքի նորընտիր ղեկավար Ջիվան Մանուկյանին եւ Վարդաշեն համայնքի նորընտիր ղեկավար Գեւորգ Բարխոյանին։

Մարզպետ Սարգսյանը նախ շնորհավորեց ընտրված համայնքապետերին՝ մաղթելով բեղուն աշխատանք։ Նա շեշտեց՝ հաշվի ենք նստում համայնքի բնակիչների ընտրության հետ։

«Վիճարկելու որեւէ պատճառ չունենք։ Մենք արձանագրում ենք, մենք հաշվի ենք նստում, ժողովրդի կամքն է սա, մենք այսօրվա համար ենք պայքարել, որ լինեն հավասար պայմաններ թեկնածուների համար, եւ համայնքը ընտրություն կատարի։

Սա ՏԻՄ երկրորդ ընտրություններն են հետհեղափոխական շրջանում, եւ մենք պատվով դուրս եկանք։ Բոլորի համար հավասար հնարավորությունները ստեղծված են եղել՝ մասնակցելու, իրենց ուժերը չափելու եւ համոզվելու՝ ով է ժողովրդի համակրանքը վայելում։ Ընտրություններն անցել են օրենքին համապատասխան»,- ասաց Գարիկ Սարգսյանը։

Ընտրված համայնքապետերն իրենց հերթին շեշտեցին, որ ընտրություններն անցել են պատշաճ մակարդակով, իրենք էլ իրենց որդեգրած ռազմավարությունը կշարունակեն։

Հիշեցնենք, որ Ուրցածորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տալուց առաջ հայտարարել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն կանչել է եւ պահանջել, որպեսզի հրաժարական ներկայացնի։ Չնայած, մարզպետն Անդրեասյանի եւ բնակիչների ներկայությամբ հերքել էր, թե նման բան է ասել, սակայն Ռաֆիկ Անդրեասյանը եւս մեկ անգամ վերահաստատել էր, որ մարզպետը նման պահանջով իրեն դիմել էր, ինչը հակաօրինական է։

Տպել
Ամենաշատ