News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման  եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը, որոնց ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան եւ նշել․ «Մենք  պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն, որը կձեռնարկեն օտարերկրյա ներդրողները»։  Նախարարը նաեւ հավելել է, որ Հայաստանի կառավարության նպատակներից է ներդրումների ծավալի մեծացումը եւ իրականացված ներդրումներով արտադրանքի արտահանումը դեպի ԵԱՏՄ, ԵՄ եւ այլ շուկաներ։ Նա ներկայացրել է օրերս ընդունված Կառավարության ծրագրի տնտեսական առաջնահերթությունները, որոնք հետաքրքիր կլինեն ներդրողներին։ Տիգրան Խաչատրյանն անդրադաձել է նաեւ Հայաստանի ներդրումային գրավչություններին։

Դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ, գոհունակություն հայտնել, որ Հայաստանի կառավարության ծրագրում շատ են տնտեսական շեշտադրումները։ Դեսպանը նշել է, որ հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների օրակարգում բաց էր նմանատիպ  գործարար առաքելության ժամանումը։

Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը՝ գյուղտնտեսությունից մինչեւ ճարտարագիտություն, նախարարին ուղղել իրենց հուզող հարցերը, ինչպես նաեւ անդրադարձել Հայաստանում իրենց բիզնես մտադրություններին։ 

Տիգրան Խաչատրյանը գործարարների ուշադրությանն է ներկայացրել այն ոլորտները, որոնք զգալի չիրացված ներուժ ունեն։ Նախարարը հանդիպման ավարտին նշել է, որ նախարարության եւ «Բիզնես Արմենիայի» աշխատակիցները ջանք չեն խնայի, որպեսզի գործարար առաքելությունը լինի չափազանց արդյունավետ եւ հասցեական՝ կազմակերպելով համապատասխան հանդիպումներ հայկական գործընկերների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ