News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պակիստանը պատրաստ է օգնել Հնդկաստանին հետաքննել Քաշմիրի պայթյունը, սակայն Դելիի հարձակման դեպքում պատասխան միջոցներ կձեռնարկի, հայտնել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, գրում է AFP-ն:

Ելույթի ժամանակ Խանը Դելիից պայթյունին, որի արդյունքում մահացել է 41 մարդ, Իսլամաբադի ենթադրյալ մասնակցության վերաբերյալ ապացույցներ է պահանջել: Պայթյունի համար պատասխանատվություն է ստանձնել Պակիստանի «Ջայշ-ի-Մուհամմեդ» ռազմականացված խմբավորումը:

Եթե Հնդկաստանը հարձակվի, «Պակիստանը վրեժ կլուծի», ասել է Խանը: Իսլամաբադը հերքում է ահաբեկչությանն իր ներգրավվածությունը:

«Եթե դուք պակիստանցիների մասնակցության վերաբերյալ ինչ-որ ապացույցներ ունեք, տրամադրեք դրանք մեզ, ես երաշխավորում եմ, որ մենք միջոցներ կձեռնարկենք», - ասել է նա՝ հավելելով, որ Պակիստանը պատրաստ է Հնդկաստանի հետ ահաբեկչության մասին խոսել:

Պատերազմ սկսելը հեշտ է, ասել է նա՝ հավելելով, որ «առողջ դատողությունը կհաղթի»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ