Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է Սիրիայում ամերիկյան զորքերի գերեվարած ԻՊ եվրոպացի գրոհայինների հայրենադարձության մասին ԱՄՆ կոչի հանդեպ զգուշավորություն դրսեւորելու անհրաժեշտության մասին, փոխանցում է AP-ն:
Փետրվարի 20-ին Սեբաստիան Կուրցը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Նրա խոսքով՝ ամերիկացիները Սիրիայում գերեվարված եվրոպացիներին, որոնք եղել են ԻՊ կողմում, ավելի շուտ Եվրոպային կհանձնեն: Կուրցը նշել է, որ կան նման մի քանի դեպքեր, որոնք Ավստրիան մտադիր է քննարկել: «Մենք այս հարցում պետք է զգուշավոր լինենք: Մեզ համար Ավստրիայի բնակչության պաշտպանությունն, անկասկած, առաջնահերթ խնդիր է»: