News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Huawei Technologies Co Ltd-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռեն Չժենֆեյը խոստացել է հաճախորդների մասին տեղեկատվությունը չփոխանցել Չինաստանի կառավարությանը եւ հայտարարել է, որ ընկերությունը երբեք նման բան չի արել։

CBS News-ին տված հարցազրույցում Չժենֆեյը նշել է, որ «վերջին 30 տարիների ընթացքում մենք երբեւէ դա չենք արել, եւ (հետագա 30 տարիներին էլ) մտադիր չենք անել»։ Նրա խոսքերով, ընկերությունը ներգրավված չի եղել հետկուլիսյան ինտրիգներում եւ Պեկինին չի փոխանցել հաճախորդների մասին տեղեկատվություն։ «Դա անհնար է»,- ասել է նա CBS-ին՝ հայտարարելով, որ եթե նման բան լիներ Միացյալ Նահանգները արդեն այդ մասին հայտնած կլինեին։

Նա նշել է, որ ընկերությունը չի զբաղվի լրտեսական գործունեությամբ, եւ որ ինքը իր բիզնես-ներդրումները կարող է տեղափոխել այլ երկրներ, եթե շարունակվեն ընկերության վրա ԱՄՆ-ի ճնշումները։

Միացյալ Նահանգներն իրենց դաշնակիցներին կոչ են անում չօգտագործել Huawei-ի տեխնոլոգիան՝ զգուշացնելով, որ դրանք կարող են օգտագործվել լրտեսության համար։ Huawei-ը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ