News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բանկային հսկողության եվրոպական գերատեսչությունը (EBA) սկսել է Դանիայում եւ Էստոնիայում Danske Bank-ի էստոնական բաժանմունքի միջոցով փողերի լվացման գործի պաշտոնական հետաքննությունը, տեղեկացնում է DW-ն՝ հղում կատարելով EBA-ի մամուլի ծառայությանը։

Քննչական գործընթացներն իրականացվում են էստոնական Ֆինանսական տեսչության եւ դանիական Ֆինհսկողության դեմ։ «Հետաքննությունն սկսվել է  Եվրահանձնաժողովի կողմից նամակ ստանալուց հետո, որում կոչ էր արվում EBA-ին՝ օգտագործել լիազորությունները ստուգելու՝ կարո՞ղ էին արդյոք էստոնական եւ դանիական իրավասու մարմինները չկատարել իրենց պարտավորությունները Եվրամիության օրենսդրության շրջանակներում»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում։

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 19-ին, Էստոնիայի Ֆինտեսչությունը տեղեկացրել է, որ Danske Bank-ի ստորաբաժանումը պետք է ութ ամսվա ընթացքում դադարեցնի գործունեությունը երկրում։

Էստոնիայի դատախազությունը հայտարարել է, որ քրեական հետաքննություն է հարուցել Danske Bank-ի էստոնական բաժանմունքի հանդեպ 2018 թվականի հուլիսին։ Քննության վարկածով՝ 2007-2015 թվականներին մասնաճյուղը մասնակցել է ընդհանուր առմամբ 8 մլրդ դոլարի լվացմանը։ Սկանդալի հետ կապված՝ պաշտոնից հեռացել է Danske Bank-ի տնօրեն Թոմաս Բորգենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ