News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գյումրի քաղաքի երկու մարզաուսումնական հաստատություններում առերևույթ նույնաբովանդակ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ըստ հաղորդագրության, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի և Կումայրի բաժիններում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ համապատասխանաբար Գյումրի քաղաքի Բռնցքամարտի և Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցների տնօրենները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքային ենթակայության նշված մարզադպրոցների տարբեր հաստիքներում աշխատանքի են հրամանագրել իրենց մտերիմներին, ովքեր իրականում ընդհանրապես աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են իրենց անվամբ հաշվարկված աշխատավարձերը։

Երկու դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Դրանց ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ մասնավորապես Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը 2013-2018թթ ՀՈԱԿ-ում աշխատանքի է ընդունել 7 քաղաքացու, նրանց հրամանագրելով որպես փոխտնօրեն, մարզիչ /2 քաղաքացու/, հավաքարար, բանվոր /2 քաղաքացու/, պահակ։ Վերջինների անվամբ 2013 թվականից մինչ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, տարբեր ժամանակահատվածներում, հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 23.080.700 ՀՀ դրամ գումարի աշխատավարձ։

Ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ նույն եղանակով «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը 2010-2018թթ. ընթացքում աշխատանքի է ընդունել 5 քաղաքացու՝ նրանցին 4-ին հրամանագրելով որպես մարզիչ-մանկավարժ, մեկին՝ բանվոր։ Վերջիններիս կողմից 2013-2018թթ․տարբեր ժամանակահատվածների կտրվածքով աշխատանքի չհաճախելու պայմաններում նրանց անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 9.305.696 ՀՀ դրամ գումար։

Նկատի առնելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալները երկու դեպքում էլ առերևույթ պարունակել են պաշտոնական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալների որոշումներով նշված փաստերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ