News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 19–ին, դատական նիստում միջնորդեց վերացնել իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Նշենք, որ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։ Գրիգորյանի կարծիքով, սակայն, այս խափանման միջոցները պատժի նպատակ են հետապնդում։

Միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը։ Այս հանգամանքը վրդովեցրեց Բարսեղ Բեգլարյանին. նա դատախազին մեղադրեց կողմնակալության մեջ։

Մեղադրողի դիտարկմանը, թե մինչև դատավճիռը նման վարքագի՞ծ եք դրսևորելու, Բեգլարյանն արձագանքեց. «Իսկ վատ վարքագի՞ծ եմ դրսևորում, ես չգիտեմ՝ ինչ բան է կանխատեսական վարքագիծը»։

Ավելի վաղ Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը բացարկ էր հայտնել մեղադրողին, ինչը, սակայն, դատավորը մերժել էր։

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։

Նշենք, որ ինքնիրավչությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն  է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին։

Տպել
Ամենաշատ