News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեուլը, որպես փոխզիջում, պատրաստ է տնտեսական համագործակցություն սկսել Փխենյանի հետ, եթե դա կարագացնի ապառազմականացման գործընթացը Հյուսիսային Կորեայում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեինը՝ հայտնում է Reuters-ը։

Չժեինը Թրամփին հայտնել է, որ պատրաստ է նախաձեռնել ամեն ինչ, ինչ հարկավոր է՝ սկսած երկու Կորեաների միջեւ երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների վերականգնումից մինչեւ տնտեսական համագործակցություն։ «Մենք լի ենք մեզ վրա այդ դերը վերցնելու հաստատակամությամբ, եթե նախագահ Թրամփը հարցնի, դա ԱՄՆ-ի լուծը նվազեցնելու միջոց է»,- ասել է Մունը։ Նրա խոսքերով, «Թրամփի առաջնորդությունը եւ հաստատակամությունը» հասցրեցին Հյուսիսային Կորեայի հետ բարդ բանակցություններին, ինչպես նաեւ՝ միջկորեական կապերի առաջընթացին։

Թրամփը Չժեինին տեղեկացրել է առաջիկա գագաթաժողովի պատրաստությունների մասին եւ ասել է, թե ինքը հարավկորեացիներին կտեղեկացնի այդ մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ