News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Քննչական կոմիտեն և դատախազությունը շինծու գործ են հարուցել: Այս մասին այսօր՝ փետրվարի 19–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը («Ֆլեշի Բարսեղ»)։

Հարցին, թե ինչ նպատակով կարող էր դա արվել, «ինչ ունեն իր դեմ», գործարարը պատասխանեց. «Դուք շատ լավ գիտեք, թե ինչ ունեն, ինձ թվում է՝ փակագծերի տակ լավ գիտեք, թե Բարսեղ Բեգլարյանը ով է, ում բարեկամն է, և ում ընկերն է»։

Բեգլարյանը նշեց, որ հեղափոխությունից հետո իշխանությունները չեն խոչընդոտել իր աշխատանքին։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ վառելիքի շուկայում նոր ներմուծողները դուրս կմղեն «Ֆլեշ» ՍՊԸ-ին, գործարարը պատասխանեց. «Ինչի՞ց պետք է վախենամ, մենք այնպիսի հրաշալի վարչապետ ունենք, այնպիսի հրաշալի կառավարություն, որ մարդիկ ասել են՝ բիզնեսը ազատ ա, խի՞ պիտի վախենանք»։

Հարցին՝ ներկայումս այս ոլորտում կա արդյոք մենաշնորհ, Բեգլարյանն արձագանքեց. «Մենաշնորհ երբեք չի եղել և չկա և չի էլ լինելու. «ՍիՓիԷսը», «Ֆլեշը», «Մաքսը», «Ռան Օյլը», «Տիտանը», էնքան կային ֆիրմաներ, երբեք չի եղել մենաշնորհ»»։

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում է բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ