News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեյցարիան կնախընտրեր, որ «Իսլամական պետության» համար պայքարող իր երկրի քաղաքացիները տեղում կանգնեին դատարանի առջեւ: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարին Քելեր-Սատերը, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական երկրներին կոչ է արել ընդունել իրենց քաղաքացիներին, որոնք պայքարել են ԻՊ-ի համար եւ բռնվել են ամերիկյան զինվորականների կողմից։

«Ինձ համար առաջնահերթությունը մնում է շվեյցարական բնակչության անվտանգությունը»,- հայտարարել է Քելեր-Սատերը՝ հավելելով․ «Կարո՞ղ ենք արդյոք մենք վտանգի ենթարկել շվեյցարացիներին եւ հայրենադարձել այն մարդկանց, ովքեր սեփական կամքով ցանկացել են պատերազմ մղել Սիրիայում եւ Իրաքում»։ Նա նշել է, որ նրանց պետք է դատել տեղում։

2018թ․ իր տարեկան զեկույցում շվեյցարական հետախուզական ծառայությունը նշել է, որ հայտնաբերել է 93 ջիհադականների, ովքեր լքել են երկիրը՝ Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններին մասնակցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ