News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արտախորհրդարանական տասը ուժեր միավորվել են «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը, «Հայ կառուցողական կուսակցություն» նախագահ Անդրիաս Ղուկասյանը  եւ «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանը։

Նրանք հայտնեցին, որ «Ազգային առաջընթաց», «Հայ կառուցողական կուսակցություն» , «Արդարություն», «Գործարար», «Հայք հայկազուններ», «Նժդեհյան ցեղակրոն», Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ   կուսակցությունների, «Զարթոնք» գաղափարաքաղաքական խմբի, «Ժողովրդի ձայնի», «Հայ մասնագետների խորհուրդի»  միջեւ  ստորագրվել է հուշագիր։

Գեւորգ Հովսեփյանը նշեց, որ Սահմանադրությունը քաղաքական կուսակցությունների գործ չէ, այլ ազգը պետք է սահմանի իր օրենքները, իղձերը։

Լուսինե Հարոյանն իր հերթին նշեց, որ սա նմանատիպ առաջին դեպքն է, երբ հարթակ է ստեղծվում համաժողովրդական կոնսոլիդացման համար. «Նախաձեռնության աշխատանքները կանոնակարգելու եւ համակարգելու է նախաձեռնող խումբը: Նախաձեռությունը բաց է բոլոր քաղաքական, հասարակական ուժերի եւ անհատների համար: Սա առաջին դեպքն է, երբ հարթակ է ստեղծվում համաժողովրդական կոնսոլիդացման համար: Մինչեւ հիմա տեսել ենք, որ իշխող կուսակցությունը հրավիրել է մասնագետների, որոնք այդ պահին հարմար որոշակի օրենսդրական ակտեր են մշակել, եւ շատ հաճախ Սահմանադրությունը սպասարկել է հենց այդ կուսակցությունների շահերը: Սահմանադրությունը պետք է փոխել հանրային լայն քննարկումների արդյունքում: Կուսակցությունները չպետք է գրեն Սահմանադրությունը»,- ասաց Լուսինե Հարոյանը։

Անդրիաս Ղուկասյանն էլ շեշտեց՝ Մայր օրենքը պետք է համապատասխանի մարդկանց մտածելակերպին. ««Մենք ստեղծելու ենք հարթակ, որ բոլորը ներկայացնեն իրենց առաջարկները, եւ դրանք դնենք հանրային լայն քննարկման: Ներկայիս Սահմանադրության մեջ շատ թերություններ կան»,–հավելեց նա։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ