News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ավստրալիան լրջորեն հետ է մնում կլիմայական այն պարտավորությունների կատարման հարցում, որոնք երկրի իշխանությունները ստանձնել էին Փարիզյան համաձայնագրի շրջանակներում։ Ըստ փաստաթղթի, եթե երկիրը չի ակտիվացնում կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը, նա տապալում է այդ խնդրի լուծումը՝ հայտնում է HighTech-ը։

Ավստրալիական տնտեսության ապակարբոնացման ճանապարհին գլխավոր խոչընդոտը ածխից կախումն է՝ նշում է Bloomberg-ը։ Երկիրը մինչ այժմ օգտագործում է այդ վառելիքը՝ օգտագործվող էներգիայի ավելի քան 60 տոկոսը ստանալու համար։ Բացի այդ, ածուխը գլխավոր արտահանվող ապրանքներից է։

Ածխի արդյունահանումը եւ այրումը կրճատելու փոխարեն երկրի կառավարությունը որոշել է ջերմոցային գազերի արտանետումները փոխհատուցել անտառների վերականգնումով։

Նոր ծրագրի համաձայն, մինչեւ 2050թ․ Ավստրալիայում կվերատնկվի միլիարդ ծառ։ Մինչեւ 2030թ․ նոր անտառները տարեկան «կորսան» 18 մլն տոննա ջերմոցային գազեր։ ընդհանուր առմամբ, Ավստրալիան տարեկան արտադրում է 500 մլն տոննա CO2։ Ներկայում անտառները զբաղեցնում են մայրցամաքի տարածքի 17 տոկոսը։

Վարչապետ Սքոթ Մորիսոնի կարծիքով, ծառերի տնկման շնորհիվ երկրին կհաջողվի 2030թ․, 2005թ․ հետ համեմատած, 26-28 տոկոսով կրճատել գազերի արտանետումները եւ հասնել փարիզում հայտարարված նպատակներին։ Բացի այդ, անտառների վերականգնումը կօգնի տնտեսության ոլորտում ստեղծել նոր աշխատատեղեր։

Գիտական նոր տվյալները հաստատում են, որ անտառների վերականգնումը կարող է դառնալ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի անենահզոր գործիքը։ Գիտնականների գնահատականով, Երկրի վրա դեռեւս 1,2 մլրդ ծառի տեղ կա։ Այդպիսի անտառները կարող են որսալ տասնամյակների ընթացքում մարդկության կողմից արտադրված ջերմոցային գազերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ