News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սոցիալական արդարության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ սկսած 2009 թվականից։

Նոր ամսաթվի՝ փետրվարի 20-ի առաջացման համար նախադրյալ է ծառայել բարձր մակարդակով համաշխարհային հանդիպումը, որն անցկացվել է 1995թ․ մարտին՝ Կոպենհագենում, եւ որի ժամանակ հրապարակվել են ժամանակակից հասարակության զարգացման սոցիալական խնդիրները։

Միացյալ ազգերի կազմակերպության անդամ-պետությունները փետրվարի 20-ը նվիրել են ազգային մակարդակով այնպիսի միջոցառումների կազմակերպմանը, որոնք նպաստում են սոցիալական արդարության ամրապնդմանը եւ ամեն տարի նվիրվում են որոշակի թեմայի։ Կազմակերպիչների մտահղացմամբ, միջազգային օրը պետք է նպաստի աղքատությունն արմատախիլ անելուն, մարդկանց լիակատար զբաղվածությունն ու արժանապատիվ աշխատանքն ապահովելուն, տղամարդկանց եւ կանաց հավասարությանը հասնելուն, ինչպես նաեւ՝ բոլորի համար սոցիալական բերեկեցություն եւ սոցիալական արդարություն հաստատելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ