News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինական ընկերությունը սմարթֆոն-ապարանջանի արտոնագիր է ստացել

Չինական TCL ընկերությունը ճկուն սմարթֆոնի արտոնագիր է ստացել։ Այն կարող է այնքան ճկվել, որ վերածվի ապարանջանի՝ հայտնում է TechCrunch։

Արտոնագրերի եւ հեղինակային իրավունքների ամերիկյան հանձնաժողովի կողմից ստացված արտոնագրում սմարթֆոնների եւ պլանշետների երեք լուսանկար կա։ Պլանշետները միայն դեպի ներս կարող են ճկվել, իսկ սմարթֆոնները՝ ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական։

Սարքերի արտադրության եւ վաճառքի ամսաթվերի մասին ոչինչ չի ասվում։ Թերթը հիշեցնում է, որ այս շաբաթ Samsung-ը կարող է ներկայացնել իր ծալովի Galaxy սմարթֆոնը։ Բացի այդ, մի քանի արտադրողներ մտադիր են ճկուն պլանշետներ ներկայացնել Mobile World Congress ցուցահանդեսում, որը կբացվի փետրվարի 25-ին՝ Բարսելոնայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ