News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների լուսանկարները եւ կրեդիտ-քարտերի գողացված համարները բացահայտ վաճառվում են կոդավորված հավելվածներում՝ հայտնում է BBC-ն։

Անվտանգության հարցերով փորձագետները կարծում են, որ կոդավորված հավելվածները հանցանքի վայր են դարձել։

Հաղորդագրություններն անվտանգ փոխանակելու համար հավելվածները, այդ թվում՝ Telegram-ը եւ Discord-ը, հանրահայտ են դարձել հանցագործների շրջանում, մանավանդ՝ քրեական հանցագործությունների դեմ միայն հատուկ բրաուզերների միջոցով հասանելի «մութ ցանցում» ոստիկանական հաջողված գործողություններից հետո։

Պաշտպանված հավելվածներն ունեն ինչպես բաց, այնպես էլ կոդավորված կողմ։

Քննիչները ապացույցներ են ստացել, որ մանկապիղծները օգտագործել են ե՛ւ Telegram-ը, ե՛ւ Discord-ը, որպեսզի մարդկանց համար հասանելիություն ապահովեն բռնության մասին նյութերին, եւ որ Telegram-ի խմբերին արված հղումները փակ լինեն հրապարակային մեկնաբանությունների համար։ Դրանք պարունակել են կոդավորված բառեր, որոնց վրա սեղմելով կարելի էր հայտնվել փակ խմբում։

Հետազոտողները հաստատել են, որ այդ խմբերից առնվազն մեկը երեխաների անպարկեշտ հարյուրավոր լուսանկարներ է պարունակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ