News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 19-ին, Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է, որ առաջիկայում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցը նոր խթան կլինի երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների առավել զարգացման համար։

Դեսպանն ու վարչապետը քննարկել են նաեւ Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ