News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արարատի մարզպետարանում այսօր մարզպետ Գարիկ Սարգսյանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արարատի մարզպետարանից։

Այս հուշագրով մարզպետարանը համալսարաններին կներկայացնի մարզում առկա որևէ հիմնախնդիր, համալսարաններն էլ մասնագիտացված ամբիոններում իրականացվող փորձաքննությունների միջոցով տվյալ հիմնախնդիրներից կձևավորեն մագիստրոսական թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաներ։ Մարզպետարանը կաջակցի հետազոտողներին, համալսարանականներին, մասնավորապես, մարզի տարածքում հետազոտություններ իրականացնելու պարագայում կլուծի տեղաշարժի, աշխատանքային տարածքի խնդիրները։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ասել է, որ ծրագրի նպատակը գիտությունը մարզեր բերելն է։

Կրթության և գիտության փոխնախարար Գրիշա Թամրազյանն էլ շեշտել է, որ ԿԳՆ-ն միշտ պատրաստ է աջակցել նման ծրագրերի՝ հույս հայտնելով, որ այդ հետազոտություններով հնարավոր կլինի զարգացնել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը։

Տպել
Ամենաշատ