News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այսօր, Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակն է, եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները օրը սկսեցին՝ քառյակներ արտասանելով։

Թումանյանական օրը շարունակվեց Դսեղում․ այստեղ վարչապետ Փաշինյանը Թումանյանի անունից դիմեց ժողովրդին։

Դարձյալ հնչեցին քառյակներ․ ֆեյսբուքն ակտիվ արձագանքեց Կրթության նախարարի ասմունքին, որը թղթից ընթերցեց դպրոցներում անգիր հանձնարարվող քառյակը։

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը ինքնակամ փոխանցել է 18 ու կես մլն դոլար։ Հայտնել են վարչապետի աշխատակազմից։

Արշալույսը խաղաղ չէ արդեն 20 օր․ այսօր առավոտյան գյուղում ընդհարում է եղել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, որոնք պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը։ Ոստիկանները շրջափակել են գյուղապետարանի շենքը, որպեսզի գյուղապետարանի աշխատակիցները կարողանան ներս մտնել, իսկ գյուղացիները ձվեր են նետել նրանց մեքենաների վրա։ Ինքը՝ Զարզանդ Գրիգորյանը, որ գեներալ Մանվելի եղբորորդին է, չէր եկել աշխատանքի: Ցուցարաները մեքենաների ազդանշաններով հավաքվեցին մի խանութի մոտ, որտեղ, ըստ նրանց, թաքնվել էր Զարզանդը։ 

Ուրցաձորի համայնքապետը այսօր գնացել է Արարատի մարզպետի աշխատասենյակ, բայց այս անգամ շնորհավորանք լսելու։ Նույն մարզպետը նրան ամիսներ առաջ կանչել էր եւ պահանջել հրաժարական տալ։ Մերժված, հեռացած գյուղապետը, սակայն, այս կիրակի վերընտրվեց։ «Ժողովրդի կամքն է սա»,- ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ նշելով, որ ընտրության արդյունքները վիճարկելու որեւէ պատճառ չկա։ 

Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով հաղորդավար Արման Մարգարյանը ընկերոջ հետ բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Նրանց մոտ եղել է մարիխուանա, սակայն քիչ, իսկ մեր օրենքով՝մինչեւ 2 ու կես գրամի դեպքում քրեական գործ չի հարուցվում, հարցը փակվում է 200 հազար դրամ տուգանքով։ Արման Մարգարյանը NEWS.am-ին մեկնաբանեց դեպքը, ասաց՝ չի պրոպագանդում մարիխուանան, բայց ժամանակն է մարիխուանա ծխողներին ազատել քրեական պատժից։

Բենզինի գինն առաջիկայում կբարձրանա։ Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ֆլեշի» նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ ավելի հայտնի որպես «Ֆլեշի Բարսեղ»։ Պատճառը, ասաց, միջազգային գներն են, որոնք սրընթաց աճում են։

Մի քանի օր առաջ Մյունխենում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կարճատեւ զրուցել էր ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ, եւ այդ ջերմ ձեռքսեղմումն ու փոխանակած մի քանի բառը հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Միմյանց որպիսությունը հարցնելուց հետո Սարգսյանը Բայդենին ցածրաձայն հարցրել է. «Առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում», ինչին Բայդենը պատասխանել է շշուկով։ Նրա ձայնը չի լսվել, բայց ժեստերից կարելի է ենթադրել, որ պատասխանը դրական է։ Ամերիկյան լրատվամիջոցներն այժմ ակտիվ քննարկում են այս դրվագը՝ փորձելով գուշակել Բայդենի պատասխանը։

Դոլարն աննշան թանկացել է, փոխարժեքն այսօր կազմել է 487 դրամ, ովրոն 551 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 629, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36  դրամ (մնացել է անփոփոխ):

Փետրվարի 20-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +9+11։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ