News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Չինաստանից յուանը չարժեզրկելու խոստումներ է պահանջում այն համաձայնագրի շրջանակներում, որը կոչված է վերջ դնել երկրների միջեւ առեւտրային պատերազմին։

Երկու երկրների ներկայացուցիչները, ովքեր վերսկսել են Վաշինգտոնում բանակցությունները, քննարկում են ինչպես արտացոլել արժութային քաղաքականությունը «Փոխհասկացվածության հուշագրում», որը հիմք կհանդիսանա ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային գործարքի համար՝ հայտնում է Bloomberg-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հոկտեմբերին Reuters-ին հայտարարել էր, որ արժույթի հարցերը պետք է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային բանակցությունների մասը լինեն, եւ որ չինացի պաշտոնյաններն իրեն ասել են, թե յուանի կուրսի իջեցումն իրենց շահերից չի բխում։

Bloomberg-ը նշում է, որ յուանի կուրսը պահպանելու ԱՄՆ-ի պահանջներն ուղղված են նրան, որպեսզի բացառվի ամերիկյան տուրքերին հակազդելու համար Պեկինի կողմից իրենց արժույթի արժեզրկումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ