News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվելը հիվանդանոցում պառկած է. Սասուն Միքայելյանը գնալո՞ւ է հանդիպելու ԵԿՄ երկար տարիների ղեկավարին, իր պատերազմական ընկերոջը՝ հարցրինք ապագա ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին։ «Ես իրեն առողջություն եմ ցանկանում. չեմ ժխտում, որ ինքը մեր պատերազմական ընկերն է…»:

Իսկ որ Ձեզ համեմատում են նրա հետ` բիզնեսի, որդու քաղաքապետ լինելու մասով… «Մի տարի-երկու տարի հետո դուք կտենաք, թե ինչ վիճակում է «Երկրապահը», ինչ վիճակում՝ Հրազդան քաղաքը, էդ վախտ կխոսենք»:

Իսկ Արամ Սարգսյանի հետ հանդիպո՞ւմ եք։ «Միշտ։ Մենք հարաբերություններ ունենք` շատ բարձր մակարդակով, ես որեւէ բարոյական իրավունք չունեմ  էդ ընտանիքի հետ որեւէ ուրիշ կերպ պահեմ ինձ։ Ես մինչեւ էս հայտարարել եմ, որ եթե Արամ Սարգսյանն իր թեկնածությունը դնի, մենք երբեք իրար հետ չենք մրցելու, ես իմ թեկնածությունը երբեք չեմ դնի. առաջինն Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի դնում։ Գիտեմ մե բան՝ Արամը պտի ըլնի ԵԿՄ վարչության անդամ, ու ես ամեն բան պտի անեմ դրա համար»:

Սասուն Միքայելյանը կարծես ընդդիմադի՞ր է «Իմ քայլ»-ում։ «Սասուն Միքայելյանը միակ մարդն է «Իմ քայլ»-ում, որ ընդդիմադիր չէ»: Իսկ ինչո՞ւ ֆրակցիայի նիստերին չեք մասնակցում։ «Ժամանակ չի ըլե՝ չեմ մասնակցե, կամ՝ ֆրակցիայում էդ ի՞նչ մե լուրջ բան ա քվեարկվե, որ ես չեմ էլե. լուրջ հարց ըլնի, իհարկե, կմասնակցեմ, էլ մի՛ թուլ տեղս բռնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ