News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Կոմպրոմատային պայքարը, որը վերջին շրջանում բավական սուր ձեւեր է ընդունել, աստիճանաբար ավելի լայն թիրախներ է ընդգրկում: Դրա արտացոլումից թերեւս ամենահնչեղը Նիկոլ Փաշինյանի՝ Վատիկանի դրոշի մասին ակնարկն էր՝ ուղղված Էդմոն Մարուքյանի գլխավորած քաղաքական ուժին:

Այսքանով, սակայն, ամեն ինչ դժվար թե սահմանափակվի, քանի որ «Փաստ» թերթի արժանահավատ աղբյուրների պնդմամբ, համապատասխան կառույցները սկսել են ավելի մանրակրկիտ ուսումնասիրել նախընտրական արշավի ընթացքում (եւ ոչ միայն այդ ժամանակ) քաղաքական որոշ ուժերի ֆինանսավորման աղբյուրներն ու գումարների ծագումնաբանությունը:

Մասնավորապես, մեր աղբյուրների պնդմամբ, ստուգման առարկա է դարձել այն տեղեկատվությունը, թե «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ծախսերին մասնակից են եղել որոշ օլիգարխներ՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ Ռուսաստանի մեր հայրենակիցներից:

Շրջանառվում են Գագիկ Խաչատրյանի, Սամվել Կարապետյանի, Բարսեղ Բեգլարյանի եւ այլոց անունները: Սակայն բացահայտելու գործում որոշակի դժվարություններ կան այն առումով, որ այդ օժանդակությունն իրականացվել է միջնորդավորված եղանակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ