News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ջեֆրի Ռոզենին առաջադրել գլխավոր դատախազի առաջին տեղակալի՝ արդարադատության փոխնախարարի պաշտոնում, հայտնել է Սպիտակ տունը:

Հիմա Ռոզենը տրանսպորտի փոխնախարարն է: Նախկինում նա եղել է խոշոր իրավաբանական ընկերություն Kirkland & Ellis-ի ավագ գործընկերը: Նույն ֆիրմայում է աշխատել նաեւ ներկայիս գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը:

Հիմա Ռոզենի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գլխավոր դատախազի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ռոդ Ռոզենսթայնը նախատեսում է մարտի կեսին պաշտոնից հեռանալ: Այս շաբաթ գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը ստանձնել էր Կոնգրեսի կողմից հաստատված Ուիլյամ Բարրը, որն այս պաշտոնը նախկինում զբաղեցրել է Ջորջ Բուշ ավագի նախագահության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ