News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գլոբալ արշավ է սկսում, որպեսզի տասնյակ երկրներում վերջ տա նույնասեռականության քրեականացմանը, որտեղ անօրինական է համարվում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին:

Արշավը գլխավորում է Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելլը, որը Թրամփի վարչակազմում ամենաբարձրաստիճան բացահայտ գեյն է:

«Մտահոգություն է հարուցում այն, որ XXI դարում մոտ 70 երկրներում օրենքներ են գործում, որոնք քրեականացնում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կարգավիճակը կամ վարքագիծը»,- հայտարարել է արշավի կազմակերպմանը մասնակցող պաշտոնյան:

Ապաքրեականացման ռազմավարությունը դեռեւս քննարկվում է, բայց, պաշտոնյաների խոսքով, այն կներառի աշխատանք միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ երկրների հետ, որտեղ արդեն նախատեսված են նույնասեռականների իրավունքներ: Արշավին ներգրավված են նաեւ Եվրոպայում ԱՄՆ այլ դեսպանատներ:

Հեռուստաալիքը նշում է, որ արշավը մտահղացվել է մասամբ որպես պատասխան Իրանում ոչ ավանդական կողմնորոշմամբ երիտասարդին կախելու միջոցով մահապատժի ենթարկելու մասին տեղեկություններին:

ԱՄՆ նախագահը անցյալ տարվա մարտի վերջին մեմորանդում էր ստորագրել, որով արգելվում էր բանակում տրանսգենդերների ծառայությունը: Այս արգելքը չեղարկելու մասին որոշումն ընդունվել էր Բարաք Օբամայի վարչակազմի կողմից, սակայն իրականացումը հետաձգվել էր մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հուլիսի 1-ին հավանություն էր տվել արգելքի չեղարկաման ժամկետը 6 ամսով հետաձգելուն: Տարբեր տվյալներով՝ ԱՄՆ բանակում ծառայում է 1,3 հազարից մինչեւ 6 հազար տրանսգենդեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ