News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի հարցազրույցը NEWS.am գործակալությանը։


Ինչպիսի՞ն էր անցած տարի ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ միտումը նախորդ տարիների համեմատ։

Համաձայն Ճապոնիայի ֆինանսների նախարարության վիճակագրության՝ ապրանքաշրջանառությունը Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ  2017 թվականին կազմել է 29 843 000 ԱՄՆ դոլար, իսկ 2016-ին՝ 31 812 000 ԱՄՆ դոլար։ Ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման շրջանառությունը մնում է կայուն վերջին մի քանի տարիների ընթացքում։ Մյուս կողմից՝ Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ապրանքաշրջանառությունը Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ 2018 թվականին կազմել է 91 568,600 ԱՄՆ դոլար, իսկ 2017-ին՝ 81,387,300 ԱՄՆ դոլար։ Դա նշանակում է 12,5 տոկոս աճ ի հաշիվ Ճապոնիայից ներմուծման ավելացման։ Դա բավական էական աճ է, մանավանդ 2016 թվականի ցուցանիշի համեմատ (52 040 700 ԱՄՆ դոլար)։ Անցած ռեկորդը եղել է 2014 թվականին՝ 113,817,800 ԱՄՆ դոլար։

Հայկական ի՞նչ ապրանքներ են հետաքրքիր ճապոնացիներին եւ հակառակը։ Ի՞նչ ապրանքներ են հիմնականում ներմուծվում եւ արտահանվում։

Ճապոնիայից Հայաստան արտահանումը, որպես կանոն, տրանսպորտային միջոցներն են, մեքենաները, ռետինե իրերը, էլեկտրասարքերը եւ այլն։ Հայաստանից ներմուծվում են հիմնականում տեքստիլ, գունավոր մետաղներ, ծխախոտ, ըմպելիքներ եւ այլն։ Անձամբ ես  Հայաստանում անհամեմատ ավելի շատ արտադրանք եմ տեսնում, որոնք կարող էին մրցունակ լինել ճապոնական շուկայում, ինչպիսին են գինիները, օրգանական մրգերը, մեղրը. դա դեռեւս հազվադեպ բան է Ճապոնիայում։ Ճապոնիան ցանկանում է խթանել հայկական արտադրանքի արտահանումը։ Ներկայում նման աջակցություն իրականացվում է Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության (JICA) եւ Արտաքին առեւտրի զարգացման ճապոնական կազմակերպության (JETRO) շրջանակում։ Ճիշտ նույն կերպ Ճապոնիան կարող է առաջարկել հայ ժողովրդին անհամեմատ շատ ավելի ապրանքներ, այդ թվում սակեի տարբեր տեսակներ, իսկ այժմ՝ նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող վիսկիներ։

Կա՞ն արդյոք համատեղ ձեռնարկություններ։

Մեզ առայժմ հայտնի չէ մեր երկրների միջեւ որեւէ համատեղ ձեռնարկության գոյության մասին։ Մեծ հույս ունեմ, որ նման ձեռնարկությունների մասին ավելի հաճախ կլսենք, հատկապես առաջիկայում Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։

Հայկական շուկայում հայտնվել է ճապոնական բրենդ՝ MINISO-ն։ Արդյո՞ք ընկերությունները պատրաստակամություն հայտնում են դուրս գալ հայկական շուկա։

Որքան հասկանում եմ, MINISO-ն այնքան էլ ճապոնական ընկերություն չէ։ Գուցե այն մոդելավորվել է Daiso խանութների ցանցի օրինակով, որոնք շատ հայտնի են Ճապոնիայում եւ արտասահմանում։ Հայաստանում գոյություն ունեն եւ ակտիվորեն աշխատում են մի քանի ճապոնական ընկերություններ, այդ թվում JTI (JapanTobaccoInternational) ARMENIA-ն։ Հաշվի առնելով այս երկրի չօգտագործված հսկայական պոտենցիալը, հատկապես նրա տաղանդավոր կադրերին առաջավոր տեխնոլոգիաների ոլորտում, ես հույս ունեմ, որ ապագայում այստեղ ավելի շատ ճապոնական ընկերություններ կամ համատեղ ձեռնարկություններ կլինեն։ Իրականում ճապոնական ընկերություններն աստիճանաբար ավելի ու ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանով։ Ճապոնա-հայկական ներդրումային համաձայնագրի կնքումը նույնպես նման միտման արտացոլումն է։ Երբ այն ուժի մեջ մտնի, կապահովի առկա ձեռնարկությունների ազատ եւ կայուն կորպորատիվ գործունեությունը, որոնք գործում են այլ պետության տարածքում՝ դրանով իսկ նպաստելով  մեր երկրների միջեւ երկկողմանի տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Վերջերս ես իմացա ճապոնական HR ընկերության եւ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի միջեւ նոր նախագծի մասին, որը զբաղվում է Ճապոնիա նոր գիտնականներ հրավիրելով: Սա նոր գաղափարների եւս մեկ օրինակ է, որոնք ապագայում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կամրապնդնեն եւ կզարգացնեն մեր համագործակությունը:  

Ինչպե՞ս  եք գնահատում զբոսաշրջության զարգացումը: Կա՞ն արդյոք հստակ տվյալներ անցյալ տարի Հայաստան այցելած ճապոնացի զբոսաշրջիկների թվի մասին: Քա՞նի հայ է այցելել Ճապոնիա:

Ուրախ եմ արձանագրել, որ Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ զբոսաշրջությունը տարեցտարի զարգանում է: Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով՝ մենք տեսնում ենք Ճապոնիայից Հայաստան զբոսաշրջիկների թվի աճ։ 2017-ին 3026 զբոսաշրջիկ է Ճապոնիայից այցելել Հայաստան, իսկ 2018-ին այդ ցուցանիշը հասել է 3974-ի (30.4 տոկոսի աճ)։ Նրանցից 2566-ը այցելել է Հայաստան ցամաքով։

Անցած տարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն այցելեց Հայաստան պատմական այցով։ Այցի ընթացքում նախարար Կոնոն հաստատեց Ճապոնիայի հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման գործին՝ հայտարարելով նոր նախաձեռնության մասին, որն ուղղված է կադրային ռեսուրսների, ենթակառուցվածքի եւ բիզնես միջավայրի զարգացմանը։ Միջոցներից մեկը վիզային ռեժիմի հետագա պարզեցումն է Հայաստանի քաղաքացիների համար։ Մասնավորապես, 2018 թվականի հոկտեմբերի 1-ից զբոսաշրջության նպատակով Ճապոնիա այցելող Հայաստանի քաղաքացիներին եւ հարազատների ու ծանոթների հետ հանդիպողներին կարող են տրվել բազմակի մուտքի վիզաներ։ Ճապոնիա այցելող հայերի թիվը զգալիորեն ավելացել է անցած տարվանից, մինչեւ այս նոր միջոցի ընդունումը։ Համոզված եմ, որ նոր վիզային ռեժիմը կնպաստի մարդկանց միջեւ շփումների աճին։ Իմ կողմից ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի ավելի մեծ թվով ճապոնացի զբոսաշրջիկներ, ուսանողներ, գործարարներ գան Հայաստան, որն այնքան եզակի է եւ հարուստ պատմությամբ, մշակույթով, անհավանական գեղեցիկ բնապատկերով եւ շատ տաղանդավոր ու բարյացակամ մարդկանցով»,- ընդգծել է Ջուն Յամադան։ 

Կա՞ն արդյոք տվյալներ Հայաստանի կողմից Ճապոնիային ցուցաբերած օգնության մասին

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Ճապոնիան Հայաստանում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել հիմնականում ԶՊՕ (զարգացման ուղղված պաշտոնական օգնություն) միջոցով, որը ներառում է վարկեր, դրամաշնորհային օգնություն եւ տեխնիկական աջակցություն: 2016 ֆիսկալ տարում Ճապոնիան ԶՊՕ շրջանակներում ընդհանուր առմամբ Հայաստանին տրամադրել է 436.76 մլն դոլար: Նման օրինակներից մեկը Երեւանի համակցված արտադրության կոգեներացիոն կայանն է, որը ֆինանսավորվել է Ճապոնիայի վարկի հաշվին:

Ինչպես գիտեք, այս էլեկտրակայանը այժմ ազգային տնտեսության շատ կարեւոր մաս է եւ մեծ ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգությունում: Մենք նաեւ աջակցում ենք տեղական արտադրության զարգացմանը եւ աջակցում ենք Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում տեղական ապրանքանիշերին:

Աջակցություն է ցուցաբերվել տեղական արտադրության զարգացման եւ տեղական ապրանքանիշերի առաջխաղացման այսպես կոչված «OVOP - OneVillageOneProduct» ծրագրի միջոցով, որը իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով », - ասաց դեսպանը:

Դիվանագետը հիշեցրեց, որ համագործակցության համար կարեւոր հիմք է աղետների կանխումը: «Երկու երկրները պարբերաբար տուժում են բնական աղետներից, եւ մենք շատ սերտորեն աշխատում ենք Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ: 2008 թ. մենք 28 հրշեջ մեքենաներ տրամադրեցինք Երեւան քաղաքի համար, իսկ այս տարի եւս 39 հրշեջ մեքենաներով ապահովվելու են Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերը: Այս տարի կիրականացվի նաեւ կապի բարելավման եւ հանրային իրազեկման բարձրացման եւս մեկ նախագիծ:

Անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին ես այցելեցի Սպիտակ՝ մասնակցելու 1988 Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Մենք խորապես զգացված եւ երախտապարտ ենք 2011 թ. մարտին Արեւելյան Ճապոնիայում Մեծ երկրաշարժի ժամանակ հայ ժողովրդի ջերմ աջակցության համար:

Արտակարգ իրավիճակների նախարարության Սպիտակի մասնաճյուղի աշխատակիցները նախկինում  JICA աջակցություն շրջանակում այցելել են Ճապոնիա, նախաձեռնողականություն են ցուցաբերել եւ գեղեցիկ խաչքար տեղադրել  Ճապոնիայում զոհվածների հիշատակին՝Սպիտակի ողբերգության զոհերի հուշարձանի կողքին:

Կարելի՞ է արդյոք  ասել, որ Հայաստանում ճապոնական համայնք կա

Ներկայումս Հայաստանում ճապոնական համայնքը բավականին փոքր է, եւ մենք անկեղծորեն հույս ունենք, որ առաջիկայում այն արագ կաճի:

Ճապոնիան շահագրգռվա՞ծ է Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի համագործակցությամբ

Պատասխանը «այո» է, եւ մենք կցանկանայինք ողջունել այս տարի Հայաստանի նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ոչ միայն որպես ԵՏՄ անդամ պետություն, այլեւ որպես ԵՄ-ի հետ GSP+ առեւտրային ռեժիմի երկիր, Հայաստանը հիրավի ուրույն դիրք ունի (հետեւաբար նաեւ ներուժ) համաշխարհային առեւտրային համակարգում:

Ձեր ակտիվ համագործակցությունը հարեւանների՝ Իրանի եւ Վրաստանի հետ  պետք է եւս մեկ դրական կողմ լինի ճապոնական բիզնեսի հետ հնարավոր համագործակցության համար:

Հնարավորություն ունեցե՞լ եք  Հայաստանի մարզեր այցելել

Թեեւ ես այստեղ ընդամենը 9 ամիս եմ, ես կարողացել եմ այցելել տարբեր մարզեր`Գյումրի, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Իջեւան, Գորիս եւ այլն: Ես հիացած էի բնության գեղեցկությամբ եւ մշակութային ժառանգության հարստությամբ: Ամենից շատ զարմացնում է մարդկային ջերմությունը, դա իսկապես արտասովոր է: Շատ համեղ կերակրատեսակների, իսկ հիմա նաեև համաշխարհային մակարդակի գինու հետ միասին բոլոր մարզերն ի զորու են ակնթարթորեն հիացնել աշխարհի բոլոր ծայրերից ժամանած հյուրերին: Նրանց բոլորին մոտ ապագայում մեծ հաջողություններ եմ մաղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ