News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունը չի կարող որեւէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

«Ազգային Ժողովում Կառավարության ծրագրին դեմ քվեարկեցին ընդդիմադիրները: Որեւէ արտառոց բան սրանում չկա: Սակայն աչքի զարնեց ընդդիմադիրների կողմից իրենց քաղաքական դիրքորոշումը հիմնավորող երկու մեկնաբանություն:

Առաջինը այն էր, որ ընդդիմությունը գտնում էր, որ Կառավարությունը պարտավոր էր հնարավորություն ստեղծել ծրագիրը վաղօրոք (մինչ ԱԺ լիագումար նիստում քննարկելը) քննարկել խմբակցությունների հետ՝ պատգամավորների առաջարկությունները լսելու համար , ապա նոր ներկայացնել Ազգային Ժողովի դատին:Նույնիսկ նիստի ընթացքում հնչեց Վարչապետի առաջարկը ծրագրի վերաբերյալ առաջարկությունները քննարկելու պատրաստակամության մասին: Լավ էր, որ հետո (հավանաբար ԱԺ քարտուղարության հուշումով) հայտարարվեց, որ Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսել:

Եվ իրոք, Սահմանադրությունը ոչ միայն նման հնարավորություն չի նախատեսում, այլեւ ծրագրի մշակման համար Կառավարչությանը նախատեսում է ընդամենը 20 օր: Ակնհայտ է, որ այդ ժամկետում ենթադրել եւ՛ ծրագրի մշակում եւ՛ մի հատ էլ դրա նախնական քննարկումներ եւ՛ ծրագրի լրամշակում՝ ուղղակի անհնար է:

Հետեւաբար` հարց է առաջանում՝ ինչո՞ւ է սահմանադիրը այդչափ սահմանափակ ժամկետ նախատեսել ծրագրի մշակման համար: Բանն այն է, որ սահմանադիրը ելել է այն քաղաքական իրողությունից, որ Կառավարությունը, որը ձեւավորվել է ընտրություններում հաղթանակած քաղաքական ուժի կողմից, պետք է իր ծրագրում ամբողջությամբ արտացոլի իր նախընտրական ծրագրում ամրագրված թեզերը, որոնք արժանացել են հանրության հիմնական մասի հավանությանը, որոնց իրականացման համար էլ հանրությունը վստահել է այդ ուժին ձեւավորել իշխանություն, հետեւաբար եւ Կառավարություն:

Ուստի Կառավարության ծրագրի կազմումը, ըստ էության, պետք է լինի զուտ տեխնիկական խնդիր՝ նախընտրական ծրագիրը վերածել գործունեության հնգամյա ծրագրի՝ նախընտրական խոստումների կատարումը հավաստող չափելի ամփոփիչ ցուցանիշերով: Այնպես որ այդ փաստաթուղթը այլ ուժերի հետ եւ նրանց առաջարկություններն ընդգրկելու նպատակով վաղօրոք քննարկումների կարիք չունի եւ չի էլ կարող ունենալ:

Դա հանրության առջեւ քաղաքական մեծամասնության պատասխանատվությունը արձանագրող իրավաքաղաքական ակտ է: Երկրորդ մոլորությունը դա ընդդիմության դեմ քվեարկելու քաղաքական մեկնաբանությանն է վերաբերում:

Ընդդիմության քվեարկությունը՝ թե՛ նրա կողմից եւ թե՛ լրատվամիջոցների ու փորձագետների կողմից որակվում է, որպես անհամաձայնություն մեծամասնության՝ ծրագրում ամրագրված քաղաքականությանը:

Բոլորովին չվիճելով սույն պնդման հետ, այդուհանդերձ կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե ծրագրում Կառավարությունը ընդգրկի ընդդիմության առաջարկները կամ դրանցից ամենաանկյունաքարայինները, ապա ընդդիմությունը պետք է (կարող է) կողմ քվեարկել ծրագրին: Եթե անգամ տեսականորեն դա ենթադրելի է (իսկ վերը բերված մեկնաբանությունները այդ են վկայում), ապա կնշանակի, որ ընդդիմությունը կարող է ստանձնել հանրության առջեւ քաղաքական մեծամասնության ծրագրի կատարման հետեւանքների քաղաքական պատասխանատվությունը եւս:

Մի բան, որը քաղաքագիտական առումով աբսուրդ է: Հետեւաբար` Կառավարության ծրագրին ընդդիմության դեմ քվեարկելու քաղաքական իմաստը մեծամասնության ծրագրի համար հանրության առջեւ քաղաքական պատասխանատվություն չստանձնելն է:

Ընդդիմությունը չի կարող որեւէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին հենց այն պարզ պատճառով, որ նա ընդդիմություն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ