News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունու տան գողությունը երեկոյան ժամերին է եղել, տանը մարդ չի եղել։ Այս մասին նա հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում։

«Տունը թալանել են, մինչ ես հիվանդների գլխին կանգնած նրանց կյանքն էի փրկում»,–նշեց բժշիկը։ 

Նրա խոսքով՝ գողերը տարել են թանկարժեք իրեր, իսկ տանը մեծ գումար չի ունեցել պահած, տունը խառնել են, տակնուվրա են արել. «Ինչը տեսել են թանկարժեք է, վերցրել ու տարել են,  գումար չեն տարել, եթե նույնիսկ տարել են, փոքր գումար է եղել, այն առօրյա գումարը, որ ամեն մեկի տանը կա»։

Հարցին՝ իսկ ի՞նչ թանկարժեք իրեր են տարել, Անատոլի Գնունին նշեց, որ դեռ հստակ չի կարող ասել, քանի որ տունը տակնուվրա է արված, սակայն մանրամասնեց՝ ոսկեղեն են տարել։

Նա նկատեց՝ նախկինում իր տան գողության դեպք չի արձաագրգրվել, ապա հավաստիացրեց՝ ինքը համեստ ապրող մարդ է. «Ի՞նչ ունեմ ես, որ ինչ էլ տանեն, ես համեստ ապրող մարդ եմ, մեր ազգի կողքին միշտ կանգնած, կաշառք չվերցնող։ Մեկը թող հայտնվի ու ասի՝ ինձ կաշառք է տվել, տեսնեմ էլի իրեն»։

Տունը, բժշկի խոսքով, պղծել են. «Եթե օտար մարդ է մտել, իր ոտքերով ու ձեռքերով կեղտոտել է, զզվելդ  գալիս է արդեն»։

Նա դժվարացավ կասկածյալներ մատնանշել, սակայն շեշտեց.  «Եթե համաներում չհայտարարեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրը ավելի խաղաղ կլիներ»։ Նա նաեւ կարծիք հայտնեց, որ գողություն կատարած անձը (անձինք) արդեն իսկ փորձված է եղել գողությունների մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացել են, ներս են մտել եւ հափշտակել գումար: Բնակարանը պատկանում է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունուն։

Թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տունը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ