News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Microsoft ընկերությունը չորեքշաբթի հայտնել է Եվրոպայում քաղաքական հետազոտությունների հայտնի կենտրոնների աշխատակիցների վրա կիբեռհարձակման մասին: Այս մասին նշված է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք վերջերս Սպառնալիքների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների կենտրոնի եւ Microsoft ընկերության Թվային հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատանքի շրջանակում հայտնաբերել ենք Եվրոպայում ժողովրդավարական ինստիտուտների դեմ հարձակումների իրագործման փորձեր»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընկերության տեղեկություններով՝ հաքերները փորձել են կոտրել ԱՄՆ-ում բազավորված, բայց նաեւ Եվրոպայում գործող Մարշալի գերմանական հիմնադրամի, ամերիկյան Ասպենսկու ինստիտուտի եվրոպական բաժանմունքի, ինչպես նաեւ Արտաքին քաղաքականության գերմանական միության էջերը: Ընդհանուր հարձակման է ենթարկվել Բելգիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Սերբիայում եւ Ֆրանսիայում աշխատող այս կազմակերպությունների աշխատակիցների 104 էջ:

Ամերիկյան կորպորացիան բոլոր կազմակերպություններին անհապաղ տեղեկացրել է տեղի ունեցածի մասին, որպեսզի կարողանան ժամանակին ձեռնարկել արտաքին սպառնալիքին հակազդող միջոցառումներ: Microsoft-ից նշել են, որ բոլոր հարձակումները գրանցվել են 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում: Microsoft-ի փորձագետները այս կիբեռհարձակման քննություն են կատարում՝ դրա աղբյուրը պարզելու համար, սակայն ընկերությունը վստահ է, որ այն իրականացրել է Strontium անունով հայտնի հաքերների խումբը:

Ընկերությունը հիշեցնում է, որ 2019 թվականին տեղի են ունենալու Եվրախորհրդարանի ընտրությունները, ինչպես նաեւ Եվրոպայի մի շարք երկրներում ազգային ընտրություններ, եւ հավելում է, որ հետեւել ու շարունակում են հետեւել աշխարհի, ներառյալ Եվրոպայի ժողովրդավարական երկրների ընտրությունների վրա ազդելու տարբեր ուժերի փորձերին: Microsoft ընկերությունն իր հայտարարության մեջ հայտնել է, որ ընդլայնում է քաղաքականության ոլորտում գործող հաճախորդների էջերի պաշտպանության իր ծրագրերի գործողության գոտին: Նախկինում ծրագիրը հասանելի էր ԱՄՆ-ում, Կանադայում, Իռլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում, այսուհետ դրանց ավելացվել են եւս 12 երկրներ՝ Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան, Էստոնիան:

Microsoft-ի հայտարարության մեջ կոնկրետ պետություններին ուղղված մեղադրանքներ չկան: Սակայն ամերիկյան CNN հեռուստաընկերությունը չորեքշաբթի այս հարձակման մեջ Ռուսաստանին է մեղադրել: Հեռուստաընկերության տեղեկություններով՝ դրա հետեւում կանգնած է Fancy Bear հաքերային խումբը, որը հայտնի է նաեւ Strontium անունով: Ռուսական կողմը բազմիցս հերքել է հաքերային հարձակումներին մասնակցության մեղադրանքները, որի մեջ նրան մեղադրում են Արեւմուտքի երկրների մամուլը, հատուկ ծառայությունները եւ կառավարությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ