News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի շատ է  հիասթափվում Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսից, որը գրեթե երկու տարի զբաղեցնում է այս պաշտոնը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:

Թերթի աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ նախագահը քննարկում է Քոութսին ազատելու հնարավորությունը: Նշվում է, որ նրա հնարավոր ազատումը անհանգստացրել է Թրամփի վարչակազմից որոշ պաշտոնյաների:

Աղբյուրները պատմել են, որ ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավարը երբեք ամերիկյան առաջնորդի համար մտերիմ խորհրդական կամ վստահելի անձ չի եղել:

Թրամփը հիասթաված  է նրա հրապարաակային ելույթներից, որոնք խաթարում են պետության քաղաքական նպատակները, հատկապես Հյուսիսային Կորեայի զինաթափման  հարցում առաջընթացի հասնելու գործում, հայտնել են WP-ի աղբյուրները:

Նշվում է, որ երբ Քոութսը Թրամփի հետ  այցելում է հետախուզության ամենօրյա ճեպազրույցներին, նրան միշտ չի հաջողվում նախագահի ուշադրությունը սեւեռել ինչ-որ երեւույթների, ասել է նախկին պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ