News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող, ՊՊԾ գնդի դատարծք մուտք գործած շտապօգնության մեքենանայի վարորդ Լյուդվիգ Չալաբյանը նւյնպես չի առարկում, որ համաներման որոշումը տարածվի «Սասնա ծռեր»-ի վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայուրում հայտարարեց նա։

Նշենք որ Չալաբյանը, որը 2016 թ․հուլիսի 17-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի եւ բժշկուհի Անահիտ Ենգիբարյանի հետ մտել է ՊՊԾ գունդ՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Դատավորի հարցին ի պատասխան տուժողն ասաց, որ ամբաստանյլաներին չի ճանաչում, նրանց տեսել է դեպքի օրը: Տուժողն ասաց, որ ՊՊԾ գնդում խառնաշփոթ իրավիճակ էր, սակայն չկարողացավ նկարագրել, թե ինչ նկատի ուներ խառնաշփոթ ասելով:  Հարցին, թե խմբի անդամներն ինչ գործողություններ էին իրականացնում, Չալաբյանն ասաց. «գնում-գալիս էին, վիրավոր մարդ կար բժիշկը օգնություն էր ցույց տալիս, ես էլ կանգնած ծխում էի: Տեսա, որ դարպասը կոտրված էր: Կռազ եմ տեսել վնասված: Երկար ժամանակ օգնություն էին ցույց տալիս բժիշկն ու բուժքույրը մեկի ճնշումն էր բարձրացել, մեկը վատ էր զգում, խառը օգնություն էին ցույց տալիս»,- ասաց նա: Տուժողն ասաց, որ ինքը գնդի տարածքից ելումուտ է արել, պատմեց, որ իրեն տարել են Էրեբունու ոստիկանապետի, ապա Վլադիմիր Գասպարյանի եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մոտ. «Տարան Գասպարյան Վովայի, Կուտիկյանի (նկատի ունի) մոտ: Ասացին կարաս էլի մտնես գունդ, ասացի հա, բա չես վախենում, ասացի չէ ինչից վախենամ, ասեցի տղերըք մեզ հետ շատ նորմալ են, մեզ բան չեն ասել: Ասացին կարա՞ս Ալեք Ենիգոմշյանին մտցնես գունդ, ասել եմ հա, ասացին՝ չե՞ս վախենում, ասացի չէ: Մտել եմ Ալեք Ենգիոմշյանի թեւը, մտել գունդ ու դրանից հետո մենք դուրս ենք եկել»,- պատմեց տուժողը:  Պաշտպանակն կողմի հարցին, թե վիրավոր ոստիկանի բուժօգնություն ցույց տվե՞լ է, Չալաբյանը պատասխանեց, որ ինքը վիրավոր ոստիկանի չի տեսել. «Մենք որ եկել ենք, վիրավոր ոստիկանին արդեն տեղափոխել էին»,- ասաց շտապօգնության վարորդը: Պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին՝ թե իր նախաձեռնությա՞մբ է հանդիպել Վլադիմիր Գասպարյանի հետ, Չալաբյանը բացասական պատասխան տվեց. «Սկզբից ինձ տարան Էրեբունու ոստիկանություն՝ միլպետի մոտ՝ ազգանունը Հակոբյան էր, այնտեղ նկարներ ցույց տվեցին, հարցրին հո իրենց չեն նեղել, ասացի՝ չէ, հետո՝ բա լավ սպասի, մեկ էլ մի տղու հետ ինձ ուղեկցեցին Խորենացու վրա ինչ-որ տեղ, տարան Գասպարյան Վովայի մոտ: Նա նկարներ ցույց տվեց, հարցուփորձ արեց, հետո՝ բա սպասի: Հետո տարան ուրիշ կաբինետ Կուտիկյանի մոտ (նկատի ունի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին), նորից նույն հարցերն ու նույն պատասխանները»,- պատմեց շտապօգնության վարորդը: Փոստանջյանի մյուս հարցին ի՞նչ նկարներ էին իրեն ցույց տալիս, վարորդը պատասխանեց, որ ցույց էին տալիս այն, ինչ նկարել էին գնդի տարածքում: Հարցին, թե ինչ պայմանավորվեցիք Կուտոյանի եւ Գասպարյանի հետ, տուժողը պատասխանեց, որ իրեն հարցրել են հարկ եղած դեխքում կարող է նորից գնդի տարածք մտնել, չի վախենա նա պատասխանել է, որ չի վախենա: Ըստ Չալաբյանի պատմածի՝ հանդիպումից հետո իրենք կրկին եկել են Էրեբունու ոստիկանություն, որտեղ եղել է Ալեք Ենիգոմշյանը. «Ասացին իրեն պետք է մտցնես գունդ, կարա՞ս, ասացի՝ հա, մեզ նստեցրել են մեքենա, որոշ տեղ բերել, իջել ենք, մտել եմ թեւը ու մտել գունդ: Դրանից հետո մենք դուրս ենք եկել»,- ասաց Լյուդվիգ Չալաբյանը եւ նշեց, որ այդ ժամանակ արդեն շտապօգնության մյուս բրիգադը գունդ գնացած է եղել, ու իրենց ասել են, որ կարող են գնալ: Նշենք, որ Չալաբյանը դատարան գրավոր դիմում է ներկայացրել՝ հայտնելով, որ չի առարկում որպեսզի այս գործով ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառվի: Նա դատարանում ցուցմունք տալիս եւս պնդեց, որ չի առարկում համաներման կիրառման դեմ: Նրա հարցաքննությունն ավարտվեց:

Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եւ եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Նրանք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ: Մասնավորապես՝ Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության, իսկ Սմբատ Բարսեղյանը՝ Արթուր Վանոյանի եւ Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ: Իսկ մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ