News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ԱՀԱԿ) ողջունել է Դեւիդ Սաթերֆիլդին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրելու որոշումը։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում։

«ԱՀԱԿ-ը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Դեւիդ Սաթերֆիլդի թեկնածությունն առաջադրելու մասին»,- ասվում է հայտարարությունում։

Հայտարարության համաձայն՝  սա վաղուց հասունացած եւ խիստ անհրաժեշտ միջոցառում էր՝ Անկարայի ուժեղացող հակաամերիկյան գործողություններին ԱՄՆ թուլացող ռեակցիայի հանդեպ» Սենատի հսկողության համար։

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է Մերձավոր Արեւելքի գծով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Դեւիդ Սաթերֆիլդի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ