News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բրիտանական պարբերականի փորձագետները նշել են արկածասերների 50 զբոսաշրջային երթուղիները։ Ցուցակում հայտնվել են ինչպես ոտքով, այնպես էլ հեծանվային զբոսանքները, ջրային արկածները, մոտոցիկլով արշավներն ու ուղեւորությունները, տեղեկացնում է Turizm-ը։

Վարկանիշի առաջին տեղում ուղեւորությունն է Իսպանիա, ավելի ճիշտ՝ իսպանական Պիրենեյներ։ Զբոսաշրջիկները մեկնում են հեռավոր լեռնային ճամբար, որտեղից փորձառու ուղեվարի հետ գնում են ուսումնասիրելու վայրի բնությունը։ Երթուղու ամենահետաքրքիր մասը գորշ արջերին հետեւելն է բնական պայմաններում։

Թոփ-50-յակը շարունակում է ճանապարհորդությունը Հյուսիսային Վիետնամով եւ Լաոսով, որը ներառում է Մայ Չաուի բրնձի պլանտացիաները, Վիենգ-Հայ քարայրները եւ Nam Et-Phou Louey արգելոցը։ Հետաքրքիր է, որ տարեկան այնտեղ հասնում է լոկ 80 զբոսաշրջիկ։

Արկածների ցուցակում հայտնվել է արշավը Ռուանդայի գորիլաների եւ շիմպանզեների մոտ, ծանոթությունը Բութանի ձնեմարդի լեգենդին, ճամփորդությունը Կարիբյան ավազանի դրախտային կղզիներով՝ Սենթ Լյուսիա, Անտիգուա եւ Մոնթսերատ, ուխտագնացությունը Ադամի գագաթ Շրի Լանկայում եւ Շվեյցարիայի Կերնհորմս ազգային պարկով՝ Լայրիգ Գրու վայրի տեղանք այցելությամբ։

Մեծագույն արկածներ են անվանվել նաեւ ճամփորդությունը սամուրայի հետ Ճապոնիայի Տակադոնո հովտում, զբոսանքը Նամիբիայի անապատներով, Գերմանիայում՝ Յոհան Բախի երթուղով երաժշտական ուղեւորությունը, էկոլոգիական արշավը Դոմինիկի Վայթուկուբուլի ազգային երթուղով, որը տուժել էր «Մարիա» փոթորկից 2017-ին, փղերով զբոսանքը Քենիայում եւ հեծանվարշավը Մոնղոլիայի ազգային պարկերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ