News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Reddit իմիջբորդի օգտատերերը նշել են, թե ինչ «բարի» ժեստեր են իրականում զայրացնում իրենց։ Նրանք ավելի քան 17 հազար մեկնաբանություն են թողել անտեղի քաղաքավարության վերաբերյալ գրառման տակ, տեղեկացնում է Lenta-ն։

«Ե՞րբ են մարդիկ իրենց պարտավորված զգում ուտել ինձ հետ, եթե ես մենակ եմ ուտում։ Ո՞վ է ասել, թե տխուր է մենակ ուտելը»,- նշում է ամենատարածված մեկնաբանություններից մեկը։

LyannasLament մականվամբ օգտատերը, որը քայլում է փոքրիկ ձեռնափայտով, դժգոհել է, թե անծանոթները չափից ավելի շատ են փորձում կարեկից լինել։ Նա չի կարող բարձրացնել ծանր իրեր, բայց նա վրդովվում է, երբ մարդիկ իրենց օգնությունն են առաջարկում եւ պնդում, որպեսզի ինքը չմասնակցի դրան։ «Դա ինձ ստիպում է ինձ ավելի թույլ զգալ եւ շփոթեցնում է»,- ասում է նա։

Զայրացնող շատ երեւույթների մեջ են Սուրբ Վալենտինի օրվա բացիկները։ «Որ ոչ մեկին հետաքրքիր չես՝ դա իմանալուց ավելի վատ է միայն գիտակցությունը, որ ինչ-որ մեկը քեզ խղճում է»,- ընդգծել է RedWestern-ը։

Աղջիկները տղամարդկանց խնդրել են դուռն իրենց առջեւ այնպես չպահել, որպեսզի դրանց միջով անցնելիս դիպչես նրանց սեռական օրգանին։ Մյուսները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ մանրամասն պատմություններից, թե ինչպես գնալ այս կամ այն տեղը։ Այն ամենը, ինչ հարկավոր է 2019-ին, որպեսզի գտնես քարտեզի վրա անհրաժեշտ կետը, ճիշտ հասցեն է, նշում է AlreadyShrugging-ը։ Բացի այդ, ոմանք խոստովանել են, որ նրանց զայրացնում է, երբ երկուշաբթի աշխատավայրում իրենց զզվեցնում են հարցերով, թե ինչպես են անցկացրել հանգստյան օրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ