News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես բժշկական կենտրոն չունեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից առաջ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է, նախորդ տարվա համեմատ կրկնակի պետպատվեր հատկացվել իր բժշկական կենտրոնին:

Դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների ամենամեծ պետպատվերն իջեցվել է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղկի» ԲԿ-ին, նախարարն արձագանքեց. «Եկեք այսպես պայմանավորվենք, հանդիպումից հետո պետպատվերի բաշխման ընթացակարգի մասին մի քիչ պարզաբանումներ կտամ»:

Նա նաեւ ընդգծեց, որ ավելացված 10 մլրդ բյուջեն բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջեւ, ըստ ծրագրերի հատուկ չափանիշներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է նախարար Արսեն Թորոսյանի՝ 2019թ․ հունվարի 25-ին ընդունած որոշումը, որով հաստատվում են  բժշկական կազմակերպություններին տրվող պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման պայմանագրային գումարները։

Aysor.am-ը ուսումնասիրել է փաստաթուղթը եւ հրապարակել որոշ տվյալներ, ըստ որոնց՝  առողջապահության նախարարը 2,5 անգամ ավելի պետական հատկացում է նախատեսել իր տիկնոջ կլինիկայի համար։ Ըստ այդ փաստաթղթի՝ Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված «ՄԻԲՍ» ընկերությունը 2019թ. կստանա 57.04 մլն դրամ պատվեր։ Մինչդեռ անցած տարի նույն ընկերության պատվերի ծավալը կազմում էր 22.72 մլն դրամ։

Բացի այդ, «Հրապարակ» թերթը գրել էր, որ 2019-ին ամենամեծ պատվերն իջեցվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը, պատկանում է Սամվել Ալեքսանյանին։ Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։ Կրճատվել է «Նորք-Մարաշ» սրտաբանականի պետպատվերը՝ 1 միլիարդ 46 միլիոնից դառնալով 941 միլիոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ