News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի իշխանությունները չորեքշաբթի ի կատար են ածել 2015 թվականին երկրի գլխավոր դատախազ Խիշամ Բարաքաթի սպանությանը հանցակցելու համար մահապատժի դատապարտված 9 մարդու դատավճիռները, հայտնում է «Ալ Խադասը»:

Գլխավոր դատախազի սպանության գործով ընդհանուր անցնում էր 67 մարդ, որոնցից 16-ը փախուստի էին դիմել: 2017 թվականի հուլիսին 28 մեղադրյալներ կախաղանի միջոցով մահապատժի էին դատապարտվել երկրի գլխավոր դատախազի դեմ դավադրության կազմակերպման եւ իրականացման, ապօրինի հրազեն, ռազմամթերք եւ պայթուցիկ նյութեր պահելու համար: Նրանք նաեւ մեղադրվում էին Եգիպտոսում ահաբեկչական խմբավորմանն անդամակցության եւ երկրի սահմաններից դուրս միջազգային ահաբեկչական կազմակերպությանը միանալու, պաղեստինյան իսլամական ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցելու, սահմանն ապօրինի հատելու մեջ: Գլխավոր դատախազությունը սկզբից եւեթ ամբաստանյալների համար առավելագույն պատիժ էր պահանջում:

Խիշամ Բարաքաթը մահացել է 2015 թվականի հունիսի 29-ին նրա ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով: Կայանաված մեքենայի մեջ դրված ռումբը գործարկվել էր հեռակառավարմամբ նրա ավտոշարասյան ընթացքի ժամանակ: Ծանր վիրավորված գլխավոր դատախազին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նա մահացել էր:

Բարաքաթը պաշտոնին նշանակվել էր 2013 թվականի հուլիսին՝ զինվորականների կողմից իսլամիստներին տապալելուց հետո մեկ շաբաթ անց, եւ հենց նրա պաշտոնավարման ժամանակ են սկսվել ներկայումս արգելված եւ ահաբեկչական ճանաչված «Մուսալման եղբայրներ» ասոցիացիայի ղեկավարության, այդ թվում՝ երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի առավել խոշոր դատավարությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ