News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ՄՓՀՀՊ-ն հնացել է, սական ԱՄՆ-ն դուրս գալու համար ՌԴ հասցեին շինծու մեղադրանքներ է օգտագործել, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այո, իսկապես, 1987 թվականին այդ պայմանագիրը կնքելու պահից աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել,-Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել է նախագահը: Շատ երկրներ զարգացրել են եւ շարունակում են զարգացնել տվյալ սպառազինությունները, իսկ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն՝ ոչ, մենք ինքներս մեզ սահմանափակել ենք: Նման իրավիճակը, իհարկե, կարող է հարցեր առաջացնել»:

«Բայց ամերիկացի գործընկերները պետք է այդպես էլ ասեին, ազնվորեն ասեին, այլ ոչ թե ՌԴ հասցեին շինծու մեղադրաքներ օգտագործեին պայմանագրից միակողմանիորեն դուրս գալու արդարացման համար», - ընդգծել է Պուտինը:

Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցուցադրաբար անտեսել է ՄՓՀՀՊ-ի դրույթները Ռումինիայում եւ Լեհաստանում արձակման սարքավորումների տեղակայման ժամանակ:

«Սկզբում սկսել էին  միջին հեռահարության հրթիռների մշակումը եւ կիրառումը՝ ուշադրությունը շեղելու համար դրանց ՀՀՊ-ի հրթիռ թիրախի անվանում տալով: Այնուհետ սկսեցին Եվրոպայում տեղակայել Mk-41 արձակման սարքավորումները, որոնք թույլ են տալիս իրականացնել Tomahawk միջին հեռահարության թեւավոր հրթիռների մարտական կիրառումը:

Այս ամենն անելով՝ ԱՄՆ-ն բացահայտ  արհամարհել, ցուցադրաբար անտեսել է ՄՓՀՀՊ-ի 4 եւ 6 հոդվածների դրույթների ամբողջությունը», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ