News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ արտադրողները հաճախ իրենք իրենց արտադրանքը  չեն օգտագործում: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  Հայաստանի սպառողների պաշտպանության ազգային ակադեմիայի նախագահ Միլետա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ պետք չէ գնել ապրանքներ, որոնք բնական տեսք չունեն եւ պետք է հասկանալ, որ ռիսկի խմբում նախեւառաջ երեխաներն են:

«Կոնցենտրատները օգտագործվում են նաեւ հրուշակեղենում: Բացի դրանից կան նաեւ մսամթերքներում, կետչուպներում, զովացուցիչ ըմպելիքներում եւ այլ ապրանքներում», - նշեց նա:

Հակոբյանը ցուցադրեց ձուկ, որը ներկի հավելումներով վաճառվել է որպես կարմրախայտ:

«Նման ձուկ կերած մարդը կարող է լուրջ առողջական խնդիրներ ունենալ: Սա բացահայտ հալածանք է քաղաքացիների նկատմամբ», - ասաց ՀԿ ղեկավարը:

Միլետա Հակոբյանն ընդգծեց, որ ապրաքնի պիտակը պետք է խոշոր տառատեսակով գրված լինի:

«Եթե ԽՍՀՄ-ի ժամանակ մենք ամենաառողջ ազգերից էինք, ապա այժմ քաղցկեղի երիտասարդացում ունենք: Այս մասին մենք զգուշացնում էինք 15-20 տարի առաջ», - հավելեց նա:

Միլետա Հակոբյանը պարզաբանեց, որ նրանք ուկրաինական արտադրանքի ամբողջական արգելքին կողմ չեն եղել, այլ ասել ենք, որ պետք է ստուգել ներկրվող արտադրանքը:

«Ներկրողները պետք է ստուգված երկրներից որակյալ ապրաքն ներկրեն», - եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ