News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը զենքը կուղղի ոչ միայն այն երկրների դեմ, որտեղ ԱՄՆ-ը կտեղակայի միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ, այլեւ հենց ԱՄՆ-ի դեմ՝ սպառնալիքի պարագայում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանը նաեւ նախատեսում է հայելային եւ ասիմետրիկ միջոցներ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում։

«Ես արդեն ասել եմ եւ ցանկանում եմ կրկնել, որ Ռուսաստանը մտադիր չէ, ինչը շատ կարեւոր է, ես դա հատուկ եմ կրկնում, Ռուսաստանը մտադիր չէ առաջինը նման հրթիռներ տեղակայել Եվրոպայում։ Իսկ եթե դրանք իսկապես կարտադրվեն եւ կտեղադրվեն Եվրոպական մայրցամաքում, իսկ ԱՄՆ-ը նման պլաններ ունի, համենայնդեպս, մենք հակառակ հայտարարություններ չենք լսել, ապա դա կտրուկ կսրի իրավիճակը միջազգային անվտանգության ոլորտում, Ռուսաստանի համար կստեղծի լուրջ սպառնալիքներ, չէ՞ որ այդ հրթիռների որոշ դասերի թռիչքային ժամանակը մինչեւ Մոսկվա կարող է կազմել 10-12 րոպե։ Դա էլ հենց շատ լուրջ սպառնալիք է մեզ համար։ Այդ պարագայում մենք ստիպված կլինենք, ես ուզում եմ ընդգծել սա, հենց ստիպված կլինենք վերանայել հայելային եւ ասիմետրիկ գործողությունները»,- ասել է Պուտինը։

Փետրվարի 2-ին ԱՄՆ-ը, նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, դադարեցրել է ՄՓՀՀՊ շրջանակներում պարտավորությունների կատարումը։ Վաշինգտոնը սկսել է պայմանագրից դուրս գալու գործընթաց, որը պետք է ավարտվի վեց ամիս հետո (օգոստոսին)։ Այդ նույն օրը, ի պատասխան ԱՄՆ այդ որոշման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայելային միջոցների շրջանակներում հայտարարեց համաձայնագրին ՌԴ մասնակցությունը դադարեցնելու մասին։ Նա հանձնարարեց այլեւս չնախաձեռնել բանակցություններ Վաշինգտոնի հետ այդ խնդրի շուրջ՝ ընդգծելով, որ ամերիկյան կողմն ինքը պետք է հասունանա իրավահավասար եւ բովանդակալից երկխոսություն վարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ