News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մյուս շաբաթ նախատեսում ենք «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման հրավիրել ոստիկանապետին. դա կա մեր օրակարգում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այո, նախատեսում ենք հանդիպումներ: Ցավոք, այս պահին խնդիր ունեք դահլիճի ազատ լինելու առումով: Նախատեսել էինք վաղը հանդիպում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, բայց դահլիճի հետ կապված խնդիր կա, միգուցե հետաձգենք: Ուրբաթ օրը նախատեսում ենք հանդիպում Հակոբ Արշակյանի հետ՝ իր նախաձեռնությամբ, առավոտյան ժամը 10-11-ին»,-ասաց նա:

Հարցին, թե չե՞ն նախատեսում հանդիպման հրավիրել, ասենք, ոստիկանապետ Վալերի Օսիպյանին կամ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, Մակունցը պատասխանեց. «Իհարկե, նախատեսում ենք: Մյուս շաբաթ նախատեսում ենք նաեւ ոստիկանապետին հրավիրել, դա կա մեր օրակարգում: Պարզապես այս ընթացքում մեր խմբակցությունից գործուղումներ ունեինք, և ուզում ենք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ներկա լինեն այդ հանդիպմանը»:

Ինչ վերաբերում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից 18.5 մլն դոլար բյուջե վերադարձնելուն, Մակունցը նշեց. «Այն հարցերը, որոնք այս պահին գտնվում են նախաքննական գործընթացում եւ այն հարցերը, որոնք գտնվում են այս պարագայում գործադիրի տիրույթում, ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից: Առավել եւս, որ հիմա իմ հնչեցրած տեսակետը դիտվելու է որպես խմբակցության տեսակետ: Այս պահին որեւէ բան չեմ կարող ասել»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ