News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության քայքայման մեջ մեղավոր է Հայաստանի կառավարությունը։ Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։

Նրա խոսքով՝  գյուղատնտեսության համակարգում անարդյունավետ աշխատանքի հարցը իշխանությունները «լուծեցին»՝ վերացնելով նախարարությունը, ինչը կհանգեցնի վատ հետեւանքների։ «Գյուղատնտեսությունն ապահովում է երկրի ՀՆԱ առնվազն 25 տոկոսը։ Այնպիսի զարգացած արդյունաբերական պետությունում, ինչպիսին ԱՄՆ-ն է, գյուղատնտեսության նախարարությունը 7 կարեւոր գերատեսչություններից մեկն է։ Իսկ մեր կառավարությունը պաշտոնյաների անգործունակության պատճառով որոշեց պարզապես լուծարել այն»,- նշել է նա։

Փորձագետն ավելացրել է, որ գյուղատնտեսության ապահովագրման նախագիծը գործարկելու համար հարկավոր է ոլորտը բերել կատարյալ վիճակի, մասնավորապես՝ լուծելով հակակարկտային համակարգի խնդիրները։ «Բացի այդ, ջրամբարները, որոնք նախատեսված են գյուղատնտեսական կարիքների համար, հաճախ օգտագործվում են էլեկտրաէներգիայի արտադրության համար»,- հավելել է նա։

Հրաչյա Բերբերյանը նշել է, որ գյուղատնտեսության ֆինանսավորման խնդրի լուծում կլիներ որոշակի ֆինանսավորման հատկացումը՝ 1 հա հողի հաշվարկով, ինչպես արվում է Վրաստանում։ «Գյուղացիներին աջակցելու համար հարկավոր է ոչ թե բանկերին սուբսիդիաներ տրամադրել, այլ գյուղացիներին»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ