News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրերի շրջանակներում  սուբսիդավորված գներով դիզելային վառելանյութի եւ պարարտանյութերի տրամադրման դադարեցման մասին մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել։

Մասնավորապես նկատում են, որ ազոտական  պարարտանյութերի սուբսիդավորումը դադարեցվել էր դեռեւս 2018 թվականի տարեսկզբին, ինչի արդյունքում շուկան ազատականացվել է, հայտնվել են մեծ թվով խաղացողներ, ստեղծվել է լայն մրցակցային դաշտ եւ արդյունքում գյուղացիական տնտեսություններին 1 պարկ (50 կգ) պարարտանյութը հասանելի է եղել 7000-7500 դրամով։ Այս տարի գների նվազման միտումը շարունակվել է, մասնավորապես  վրացական  արտադրության 1 պարկ ազոտական  պարարտանյութի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է 300-500 դրամով եւ կազմում է շուրջ 6700 դրամ։

Համեմատության համար նախարարությունից հայտնում են, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում ձեռք բերված 1 պարկ ազոտական պարարտանյութի գինը կազմել է՝

 2015 թվականին՝  9215 դրամ , սուբսիդիան՝ 3215 դրամ,

 2016 թվականին՝  8726 դրամ, սուբսիդիան ՝ 2729 դրամ,

 2017 թվականին՝ 7000, 6582, 6990 դրամ , սուբսիդիան համապատասխանաբար՝  1000, 582 եւ 990 դրամ։

1 հա-ի մշակության համար օգտագործվում է միջին հաշվով 400 կգ (8 պարկ) պարարտանյութ։ Արդյունքում, պետական աջակցության ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին 1 հա-ի հաշվով ցուցաբերվել է ընդամենը 8000-10000 դրամի չափով աջակցություն։

Ինչ վերաբերում է դիզելային վառելանյութի սուբսիդավորման ծրագրին, ապա 2018 թվականի տվյալներով՝ հանրապետության 317.000 գյուղացիական տնտեսություններից ծրագրից օգտվելու հայտ է ներկայացրել ընդամենը 5220 շահառու (շուրջ 1,6%-ը), արդյունքում՝ նախատեսված 6 000 000 լիտրից փաստացի հատկացվել է շուրջ 1.9 մլն լիտրը։

Համեմատության համար նշենք, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում ձեռք բերված 1 լիտր դիզելային վառելանյութի  գինը 2018 թվականին  կազմել է  440 դրամ, սուբսիդիան՝ 60 դրամ, իսկ 2019 թվականին դիզելային վառելանյութի շուկայական գինը կազմում է 450 դրամ։

1 հա-ի մշակության համար օգտագործվում է շուրջ 120 լիտր դիզելային վառելանյութ։ Արդյունքում, պետական աջակցության ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվել է  շուրջ 7200 դրամի չափով աջակցություն։

Վերոնշյալ տնտեսապես անարդյունավետ ծրագրերի փոխարեն ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության գործող ծրագրերը, ինչպես նաեւ կիրականացվեն ոլորտի մրցունակության բարձրացման եւ գյուղացիական տնտեսություններին օժանդակելուն միտված նոր ծրագրեր։

Հիշեցնենք, որ ըստ «Ժամանակի»՝ այս տարի գյուղացիները չեն ստանա պարարտանյութի եւ դիզվառելիքի սուբսիդավորում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ