News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինչպես նշում են հետաքննության հեղինակները, Ադրբեջանի նախագահի որդին՝ Հեյդար Ալիեւը, 9 տարեկանում դարձել է մի շքեղ տան սեփականատեր Դմիտրի Մեդվեդեւի նստավայրի կողքին, Ռուբլյովո-Ուսպենսկյան խճուղում։ Այս ունեցվածքի ձեռքբերման պատմությունը բացահայտում է Ալիեւի ֆինանսական կապերը գործարար Փաշաեւների ընտանիքի հետ, որից սերում է երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան։ Ընթերցողներին ենք ներկայացնում անցկացված հետաքննության մասին հոդվածի տեքստը։

«Եթե բոլոր հարեւան երկրների միջեւ հարաբերություններն այնպիսին լինեին, ինչպիսին Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն են, վստահեցնում եմ, երբեք չէին լինի ոչ միայն հակամարտություններ, այլեւ անգամ թյուրըմբռնումներ»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը 2008 թվականի աշնանը, մերձմոսկովյան Բարվիխայում բարոնուհի Մայենդորֆի նախկին ամրոցում։

Մեկ ամիս անց Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն արդեն  այնտեղ ստորագրում էին ղարաբաղյան հակամարտության մասին հռչակագիրը։ Ամրոցը վերանորոգվել է մինչ այդ իրադարձությունը, ընդամենը երեք տարում եւ այնքան է դուր եկել նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, որ նա այն դարձրել է իր պաշտոնական նստավայրը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, գուցե, նույնպես շատ ժամանակ պետք չէր հանդիպման վայր հասնելու համար։ Դրանից մեկ տարի առաջ նրա 9-ամյա որդին դարձել էր հսկայական առանձնատան սեփականատերը Ռուբլյովո-Ուսպենսկյան խճուղու փակ ավաններից մեկում՝ «Մայենդորֆի այգիներում»։

«Մայենդորֆի այգիներ» քոթեջային ավանը, ինչպես եւ Մեդվեդեւի նստավայրը, որն այդպես է կոչվել ցարական սպա Միխայիլ Մայենդորֆի ազգանվամբ, որը լքել էր Ռուսաստանը Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, գտնվում է Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհից 16 կմ հեռու, մոտակայքում նախագահի գործերի կառավարչի «Բարվիխա» առողջարանն է։ Մոտ 10 կիլոմետրի վրա էլ Վլադիմիր Պուտինի «Նովո-Օգարյովո» պաշտոնական նստավայրն է եւ «Գորկի-9» վարչապետական նստավայրը։ Այս ավանում մի քանի անգամ վաճառվող առանձնատները ճանաչվել են ամենաթանկը Ռուսաստանում եւ անգամ աշխարհում։ «Մայերդորֆի այգիներում» անշարժ գույք ունեն ռուսաստանցի «ֆորբսերը». Ռուսաստանի ամենահարուստ գործարար ( 2018 թվականի վարկանիշով) Վլադիմիր Լիսինը, Իսկանդեր Մահմուդովը, Անդրեյ Բոկարեւը, Դմիտրի Մազեպինը։ Այստեղ է գտնվում նաեւ «Ռոսնեֆտի» նախկին նախագահի՝ Սերգեյ Բոգդանչիկովի որդու՝ Ալեքսեյ Բոգդանչիկովի ունեցվածքը; գործարարներ Ալեքսանդր եւ Շալվա Չիգիրինսկիների անշարժ գույքը։ Այստեղ է նաեւ աշխարհում միակ մասնավոր առանձնատունը, որը ստեղծվել է ճարտարապետ Զախա Խադիդի կողմից։ Պատվիրատուն «Կապիտալ գրուպի» համասեփականատեր Վլադիսլավ Դորոնինն էր։

Ավանի կառուցապատողն իր կայքում երաշխավորում է պոտենցիալ գնորդին գործարքների գաղտնիությունը, քանի որ «հասկանում է այստեղի լսարանի» բնույթը, եւ խոստանում է, որ ավանի տարածք չեն մտնի «կողմնակի անձինք եւ մամուլը»։ Անցակետի պահապանն ասել է «Նախագծի» թղթակցին, թե ինքն էլ չգիտի բնակիչների անունները, երբեմն էլ՝ թե անգամ ինչ տեսք ունեն նրանք, քանի որ առանձնատների տերերը գալիս են մգեցված ապակիներով ավտոմեքենաներով։ Յուրաքանչյուր տան կողքին ապրում են տանտիրոջ անձնական պահապանները, հավաստիացրել է նա։ Այսպես, Ալիեւների անձնական պահապաններն ապրում են հատուկ իրենց համար կառուցված 200 մետրանոց տանը։

 Հեյդար Ալիեւ կրտսերի տեղամասի մակերեսը ավելի քան 7 հազար քառակուսի մետր է։ Առանձնատան մակերեսը՝ 1,5 հազար քառակուսի մետր։ Տունը գտնվում է ավանի սահմանին՝ Պոդուշկինսկյան անտառապարկին կպած, կողքին՝ Մեծ Բարվիխինյան լճակն է (տեղի բնակիչները դժգոհում էին, որ այն ամբողջովին փակ է պատնեշով)։ «Մայենդորֆ այգիները» արդեն կարելի է Ալիեւների ընտանեկան օջախ անվանել. քիչ հեռու գտնվում է Ադրբեջանի նախագահի ավագ դստեր՝ Լեյլայի տունը: Ալիեւայի տարածքի մակերեսը 7.7 հազար քառ/մ է, այն նրա եղբոր՝ Հեյդարի հողատարածքից մի քանի տուն այն կողմ է գտնվում: Ալիեւան, ինչպես եւ իր եղբայրը, այս թանկարժեք անշարժ գույքի սեփականատեր է դարձել երիտասարդ տարիքում՝  20 տարեկանում: Բացի ակնհայտ նեպոտիզմից,  մշտապես բազմաթիվ  հարցեր է առաջացնում Ալիեւների հարստացման աղբյուրը:

OCCRP-ից հետաքննող լրագրողները պարզել էին, որ այս ընտանիքի անդամները  օֆշորային ընկերությունների հետեւում թաքնված տարբեր ձեռնարկություններ, աշարժ գույքի շքեղ օբյեկտներ եւ անգամ ոսկու հանքեր ունեն:

Ալիեւ կրտսերի տունը եւ հողատարածքը սկզբում ձեւակերպվել էր Արիֆ Փաշաեւի ՝ ադրբեջանցի գիտնական ֆիզկիոս, նախագահի աներոջ անունով: «Մայենդորֆ այգիներում» Փաշաեւը անշարժ գույքը գնելուց մեկ տարի անց նվիրել էր նախագահի որդուն: Նվիրատվության պայմանագիրը ձեւակերպվել էր 2007 թվականին, հետեւաբար դժվար է այդ պահին գնահատել անշարժ գույքի արժեքը:

Տունը վաճառողի՝ Ռուբլյովկայում աշխատող շինարարական ընկերությունների սեփականատեր Միխայիլ Մարչենկովի հետ կապ հաստատել չհաջողվեց: Սակայն հիմա բնակելի տնով նման մակերեսով հողակտորն այդ թաղամասում վաճառվում է 2.3 մլչդ ռուբլիով (մոտ 35 մլն դոլար): Արիֆ Փաշաեւը, ինչպես եւ նրա ողջ ընտանիքը երկար տարիներ հայտնի է եղել որպես Ադրբեջանի գիտական էլիտայի ներկայացուցիչ

 (դեռ այն ժամանակվանից, երբ Ադրբեջանը խորհրդային հանրապետություն էր):

Ֆիզիկոս Փաշաեւը Ադրբեջանի Ավիացիայի ազգային ակադեմիայի ռեկտոր է եւ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ: Նրա հայրը գրող եւ գրականագետ Միր Ջալալ Փաշաեւն է,  հարազատ եղբայր Հաֆիզը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտութունների դոկտոր, դիվանագետ, ԱՄՆ-ում եւ Կանադայում ադրբեջանի նախկին դեսպանն է: Արիֆ Փաշաեւի կինը՝ Աիդան, արաբագետ է, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ղեկավարն է եղել: Մեհրիբան Ալիեւայի հարազատ քույրը՝ Նարգիզը, բանասիրական գիտությունների դոկտոր է, Բաքվում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի ռեկտոր: Ապագա «առաջին տիկինն» ավարտել է Սեչենովի անվան Մոսկվայի բժշկակական ինստիտուտը, աշխատել է Մոսկվայի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում:

Բայց Փաշաեւները միայն ինտելիգենտ ընտանիք չեն: Արիֆ Փաշաեւի զարմիկը՝ Ջամալը, ղեկավարում է Pasha Holding-ը՝ ընկերություն, որը միավորում է նախագահական ընտանիքի բազմաթիվ ակտիվները: Դրանք PASHA Insurance եւ PASHA Life ապահովագրական ընկերություններն են, PASHA Construction դեվելոփերական ընկերությունը, որը Ադրբեջանում կառավարում է անշարժ գույքի բազմաթիվ օբյեկտներ,  PASHA Travel տուրիստական ընկերությունը, Absheron Hotel Group-ը, որը ղեկավարում է մի քանի 5 աստղանի հյուրանոցներ, Pasha Capital ներդրումային ընկերությունը:

Հոլդինգի մեջ է մտնում նաեւ 2 բանկ՝ Kapital bank-ը եւ Pasha bank-ը, վերջինում մասնաբաժին ունի նաեւ անձամբ Արիֆ Փաշաեւը: Այն, որ Pasha Holding-ի հետեւում կանգնած են նախագահ Ալիեւեի դուստրերը՝ Լեյլա եւ Արզու Ալիեւաները, պարզ  է դառնում Kapital bank-ի տարեկան զեկույցից: Pasha Holding-ն իր ակտիվների գումարը 4 մլրդ է գնահատում:

Երկու կլանները՝ Ալիեւները եւ Փաշաեւները, նաեւ արտասահմանում անշարժ գույք ունեն: OCCRP-ը հաղորդել է, որ Արիֆ Փաշաեւին է պատկանում RETRO-INTER ընկերությունը, որը Կառլովի Վարիում (Չեխիա) մի շարք անշարժ գույքի օբյեկտներ ունի:

 Այդտեղ նրա թոռնուհու՝ Արզուի ընկերությանն է պատկանում 1 մլն եվրո արժողությամբ էլիտար առանձնատուն:

Ալիեւներին են պատկանում նաեւ անշարժ գույքի մի քանի օբյեկտներ Լոնդոնում, ներառյալ 25 մլն դոլար արժողությամբ առանձնատունը, պարզել է  OCCRP-ն:

Հնարավոր է Փաշաեւների ընկերությունները գործնական կապեր ունեն նաեւ Ռուսաստանի հետ: OCCRP-ի «Ադրբեջանական լվացքատուն» հետաքննությունում  հիշատակվել է գումարային փոխանցման մասին, որը զենքի ռուսական արտահանող «Ռոսօբորոնէքսպորտը» կատարել էր Pasha Holding-ի հետ կապված օֆշորային ընկերությանը՝ Inmaxo Capital-ին:

Այն որպես միջնորդ է ներկայացել Pasha Insaat շինարարական ընկերության համար, որը մտնում է հոլդինգի կազմի մեջ, Ռուսաստանից Ադրբեջան ցեմենտի արտահանման ժամանակ,:

«Նախագիծը»  հարցում է ուղարկել Արիֆ Փաշաեւին, սակայն հրապարակման պահին պատասխան չի ստացել: Ըստ «Պանամական արխիվի»՝ Մեհիբան Ալիեւան ընտանեկան բիզնեսում նաեւ իր դերակատարությունն է ունեցել. 2005 թվականին նախագահի կինը հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովի հետ դարձել է UF Universe Foundation-ի կառավարիչ, որին անուղղակիորեն պատկանել է ադրբեջանական AtaHolding-ի 51 տոկոսը:

Ենթադրվում էր, որ UF Universe Foundation-ում մասնաբաժինները կբաժանվեն Ալիեւների երեխաների միջեւ, այդ թվում մանկահասաակ Հեյդարի, սակայն 2007 թվականին հիմնադրամը փակվեց:

Transparency International-ի գնահատմամբ՝  Ադրբեջանը 180 տեղերից բաղկացած կոռուպցիայի ընկալման վարկանիշում զբաղեցբնում  է152-րդ տեղը եւ անցյալ տարվա համեմատ՝ երկրի վիճակը վատթարացել է:

Ադրբեջանի նախագահի թեկնածուները իրենց եկամուտների վերաբերյալ պետք է ԿԸՀ տեղեկատվություն ներկայացնեն: Հանրապետությունում վերջին նախագահական ընտրությունները անցկացվել են 2018 թվականին, սակայն ԿԸՀ-ի կողմից հայտարարագրեր չեն հրապարակվել: Որոշ թեկնածուներ տեղեկություններ են հայտնել իրենց ունեցվածքի եւ լրատվամիջոցների եկամուտների մասին, սակայն ոչ Ալիեւը: Միեւնույն ժամանակ, ինչպես պարզել է  «Ազատություն» ռադիոկայանը,  իշխող ընտանիքի հետ կապված ընկերությունների մասին տեղեկատվությունը հեռացվում է Ադրբեջանի հարկային ռեեստրից:

«Նախագիծը» հարցում է ուղարկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմ, բայց նյութի հրապարակման պահին պատասխան չէր ստացել։ Ռուբլյովկայի առանձնատունը միակ դեպքը չէ, երբ Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր ակտիվները գրանցում է Հեյդար Ալիեւ կրտսերի վրա։ 2009-ին, 11 տարեկանում, նա դարձավ Դուբայում 9 առանձնատան սեփականատեր։ Այդ պահին դրանց արժեքը գնահատվում էր 44 մլն դոլար։ Դուբայում կան նաեւ ամառանոցներ, որոնք պատկանում են Լեյլա եւ Արզու Ալիեւաներին։ «Նախագիծը», գուցե, Ադրբեջանի նախագահի ընտանիքի մոսկովյան այլ ակտիվներ էլ է գտել։ «Մոսկվայի հեռախոսագրքում» կան տվյալներ, որ Մոսկվայում Ադրբեջանի նախագահն ու նրա կինն ունեն բնակարան Մեծ Յակիմանկայի 26 տանը։ Դա հեղինակավոր շրջան է, այսպես կոչված «ցեկայական» տուն, որտեղ խորհրդային դարաշրջանի ավարտին բնակարաններ են ստացել դիվանագետները եւ կուսակցական ֆունկցիոներները։ Հիմա այդ տանն անշարժ գույքն այնքան էլ թանկ չէ «Մայենդորֆի այգիների» համեմատ. Ալիեւների տան նման բնակարանը՝ 136 քառ. մետր մակերեսով, կարժենա 100 մլն ռուբլի (մոտ 1,5 մլն դոլար)։ Մուտքի բնակիչը, որտեղ գտնվում է Ալիեւների բնակարանը, «Նախագծի» թղթակցին ասել է, որ նրանց ներկայացուցիչը մշտապես հայտնվում է տանը, վերցնում թերթերն ու հաշիվները։

Ռոսռեեստրի քաղվածքում տվյալներ չկան այդ բնակարանի սեփականատերերի մասին։ Նման բան հնարավոր է այն դեպքում, եթե բնակարանի սեփականության իրավունքը գրանցվել է մինչեւ 1998 թվականը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ